Արևմտյան զինվորականները տեսականորեն կարող են մասնակցել Ուկրաինայի տարածքում «հատուկ գործողությունների». Ֆրանսիայի ԱԳ նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևմտյան զինվորականները տեսականորեն կարող են մասնակցել Ուկրաինայի տարածքում «հատուկ գործողությունների»՝ առանց ռազմական գործողությունների ներգրավվելու, ֆրանսիացի խորհրդարանականների առջև ելույթում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն, գրում է dw.com-ը։
Նրա խոսքով` անհրաժեշտ է «դիտարկել Ուկրաինային աջակցության նոր ձևեր, որոնք կարող են ուղղված լինել կոնկրետ կարիքներին»։
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ նման կարիքները կարող են ներառել կիբեր պաշտպանությունը, Ուկրաինայում զենքի արտադրությունը և ականազերծումը։
«Որոշ դեպքերում նման գործողությունները կարող են պահանջել (արևմտյան զինվորականների - Խմբ.) ներկայություն ուկրաինական տարածքում՝ առանց պատերազմին մասնակցելու շեմը անցնելու», - նշել է Սեժուրնեն։
Նա նաև ասել է, որ հաշվի առնելով ռուսական հարձակումները և այն ապակայունացումը, որը նրանք առաջացնում են Եվրոպայում, «Ուկրաինային աջակցությունը պետք է մեծանա»:
Նշենք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ՝ փետրվարի 26-ին, չէր բացառել, որ արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա։ Լեհաստանն ու Շվեդիան, ինչպես նաև ԱՄՆ-ն Սլովակիան, Չեխիան և Հունգարիան արդեն իսկ մերժել են այս գաղափարը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հաստատել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի մարտական ստորաբաժանումներ տեղակայելու ծրագրեր չունեն։
Կրեմլը զգուշացրել է, որ եթե Արևմուտքը զորքեր ուղարկի Ուկրաինա, դաշինքի հետ հակամարտությունն անխուսափելի կլինի։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live