Գազայում 570 հազար մարդ կարող է սովից մահանալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազայի հատվածի ավելի քան 570 հազար բնակիչ «քաղցից մահանալու շեմին է», յուրաքանչյուր 6-րդ երեխա (մինչեւ 2 տարեկան) անկլավի հյուսիսում տառապում է սուր թերսնումից եւ հյուծումից։ Այս մասին հայտնել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության պրոֆիլային տնօրինության ղեկավար Ռամեշ Ռաջասինգհամը։
«576 հազար մարդ Գազայում՝ բնակչության մեկ քառորդը, քաղցից մահանալու շեմին է, յուրաքանչյուր 6-րդ երեխա (մինչեւ 2 տարեկան) անկլավի հյուսիսում տառապում է սուր թերսնումից եւ հյուծումից»,- հայտնել է նա։ Ռաջասինգհամը նաեւ նշել է հետագա վատթարացման բոլոր նախադրյալների առկայության մասին։ «Մենք կրկնում ենք հրադադարի մեր կոչը»,- նշել է նա։ «Եթե ոչին չարվի, մենք վախ ունենք, որ զանգվածային սովը Գազայում գրեթե անխուսափելի կլինի»,- ընդգծել է նա։ Բացի այդ, փորձագետի խոսքով՝ սննդի անբավարարությունը, սանիտարական դրության բարդությունը կարող են «պայմաններ ստեղծել վարակիչ հիվանդությունների տարածման համար»։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live