Քրիստոնեական վկայությամբ ու կուռ կամքով պետք է վերակառուցենք մեր եկեղեցին. Հարություն Սելիմյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀալեպի Հայ Ավետրանական Էմաննուել եկեղեցին հրթիռակոծման հետևանքով ծանր վնասներ է կրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Արևելք»-ը, այս մասին ասել է Սիրիայի հայ ավետարանական համայնքի նախագահ Վերապատվելի Հարություն Սելիմյանը: «Մեզ համար իսկական եկեղեցին հավատացյալների խումբն է ու, հակառակ, կառույցի կրած նյութական վնասներին, մենք պետք է շարունակենք մÕ �ր առաքելությունը և մեր կուռ կամքով ու քրիստոնեական բարձր վկայությամբ անպայման պիտի վերակառուցենք մեր մեր եկեղեցին»,- ասել է Սելիմյանը:
Հունվարի 18-ին կեսօրից հետո Հալեպի «Ազիզիե» թաղամասում գտնվող Հայ Ավետարանական Էմաննուել եկեղեցու վրա հրթիռ է ընկել, ինչի հետևանքով եկեղեցին ծանր նյութական վնասներ է կրել: Դեպքից անմիջապես հետո Վերապատվելի Սելիմյանն այցելել էր դեպքի վայր:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



