Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դա ինքնախաբեությունից էլ վատ է, դա գիտակցված հիմարություն է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գրեթե օր չի անցնում, որ լրահոսում տեղեկություն չհայտնվի այն մասին, որ ադրբեջանական վանդալները Արցախի այս կամ այն բնակավայրում վնասել կամ ոչնչացրել են այս արձանը, այն հուշարձանը: Վերջին նման տեղեկությունը, եթե չենք սխալվում, Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի կիսանդրին ջարդելու, ոչնչացնելու մասին էր: Մինչ այդ էլ հաղորդվել էր ամենատարբեր արձանների վնասման կամ ոչնչացման մասին: Դա դեռ այն է, ինչին այս կամ այն կերպ կարողանում ենք տեղեկանալ: Իսկ որքան բաներ կան, որոնց մասին կարող ենք միայն կռահել՝ առանց ստույգ տեղեկությունների: Իսկ տեղեկանում ենք, որովհետև կա էնտուզիաստների խումբ, որը հետևում է նման լուրերին, ադրբեջանական համացանցային աղբյուրներին, համեմատում լուսանկարները, պատկերները և գրանցած փաստերի հիման վրա հայտնում թշնամու կողմից բարբարոսության դրսևորման հերթական արձանագրված ու ապացուցելի փաստի մասին:

Տրամաբանական կլիներ, եթե նման աշխատանքն իրականացվեր պետական կառույցների կողմից, բայց Փաշինյանի իշխանության պայմաններում, հասկանալի է, նման բան ակնկալելը ինքնածաղրանքի կնմանվեր: Չէ՞ որ իրենք խորապես ատում են Արցախը, որն ուրացել են և բացեիբաց հայտարարել թշնամապատկան: Սկզբունքորեն, ի՞նչ մի զարմանալու բան կա նրանում, ինչ անում են ադրբեջանական թուրքերը կամ ադրբեջանական հրոսակները: Մի՞թե կար որևէ ողջամիտ հայ մարդ, որը այլ բան էր սպասում: Պա՞րզ չէր, որ ադրբեջանական թուրքերը, Հայաստանի մորթապաշտ իշխանության թողտվությամբ, զավթելով ու հայաթափելով Արցախը, դրանից հետո սկսելու են համակարգված վերացնել Արցախում հայության բազմահազարամյա բնիկ ներկայության բոլոր հետքերը, առաջին հերթին՝ պատմական, ճարտարապետական, ազգային նկարագրի հետ շաղկապված հուշարձանները: Այն, ինչի մասին մենք տեղեկանում ենք, ընդամենը պատառիկներն են: Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ ադրբեջանական թուրքերը, Ալիևի իշխանությունը համակարգված, պետական մակարդակով, Արցախի բնակավայրերում ոչնչացնում ու ոչնչացնելու է բոլոր գերեզմանատները, բոլոր արձաններն ու հուշարձանները, բոլոր հին ու նոր եկեղեցիները...

Դա է այդ թյուրքական էթնոսի, այդ մարդատյաց արհեստական պետական կազմավորման էությունը, գաղափարաբանությունը, ձեռագիրը: Ի՞նչ է, Ջուղայի միջնադարյան հազարավոր խաչքարերը ծանր տրակտորների թրթուրների տակ խճաքարի վերածած Ալիևն ու նրա ֆաշիստական հանցագործ իշխանությունն ուրիշ բան էր անելո՞ւ Արցախում: Կասկածո՞ւմ եք, որ վաղը, մյուս օրը պայթեցնելու են Գանձասարը, բուլդոզերներով հողին են հավասարեցնելու Ամարասը, Ստեփանակերտի եկեղեցին էլ մզկիթի են վերածելու: Կասկածո՞ւմ եք, որ վաղը, մյուս օրը ոչնչացնելու են հայկական գերեզմանատները, որ զոհվածների ոսկորները գերեզմաններից հանելու են ու այդպես թողնեն: Եթե կասկածում եք, ուրեմն կամ քպական եք (կարկառուն, թե չկարկառուն, էական չէ), փաշինյանական իշխանության մեջ եք, կամ էլ անուղղելի միամիտ: Հանրահայտ է, որ ժողովրդի մշակութային ժառանգության ոչնչացմանը նպատակաուղղված գործողությունները ևս գնահատվում են որպես ցեղասպանության դրսևորում, ցեղասպանական ոճիր:

Ադրբեջանական հանցավոր պետությունը, բնականաբար, կանգ չի առնելու Արցախի հայաթափման վրա: Ալիևը շարունակելու է ցեղասպանական իր ծրագրերը՝ բնաջնջելով Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության հուշարձանները: Այնպես, ինչպես դա արվել է Բաքվում, ինչպես դա արվել է Նախիջևանում: Ինչպես դա արվում է թշնամուն հանձնված Արցախում: Հարկավ, կարևոր է արձանագրել փաստերը: Կարևոր է, որ կան դրանով զբաղվող էնտուզիաստներ: Բայց դա մասնավոր բնույթ է կրում: Հետագայում, երբ Հայաստանում իշխանության գան Հայաստանի շահերն սպասարկող ուժեր, անհրաժեշտ կլինի այդ աշխատանքները տեղափոխել պետական հարթություն: Բայց դա այլ խոսակցության ու այլ մտորումների առիթ է: Ադրբեջանական հրոսակի հակահայ բարբարոսությունների այս դրսևորումները, կարծում ենք, այլ՝ չբարձրաձայնվող, սակայն կարևոր նրբերանգ էլ ունեն: Բանն այն է, որ Փաշինյանի իշխանությունը, տարատեսակ կարկառուններով հանդերձ, իրեն «պատեպատ էր զարկում»՝ ցանկանալով համոզել, թե Հայաստանը, հայությունը կարող է խաղաղորեն ապրել թուրքերի, հատկապես՝ ադրբեջանական թուրքերի հետ:

Մինչև հիմա էլ, նկատենք, խաղաղությունից են խոսում: Փաշինյանն ու նրա կողմնակիցները գործնականում քարոզում են, թե կարելի է «խաղաղություն» ունենալ՝ թշնամու առաջ ստորանալու և նվաստանալու, թշնամուն անընդհատ զիջելու, սեփական ազգությունը, կրոնը, լեզուն, պատմությունն ուրանալու գնով: Կարճ ասած՝ Փաշինյանի ասած «խաղաղությունը» ընդամենը նշանակում է համատարած մանկուրտացում: Բայց կան մարդիկ, որոնք, չգիտես՝ ինչից ելնելով, կարծում են, թե՝ «հա, հնարավոր է, որ խա ղաղ ապ րենք», «բա սո վ ե տ ի վախտ...», այս, այն: Նրանք զբաղված են խաբեության ամենից արգահատելի տեսակով, որի անունն է՝ ինքնախաբեություն: Դուք չեք կարող «խաղաղություն բանակցել», առավել ևս՝ չեք կարող «խաղաղություն մուրալ» նրանից, ով ծրագրել է ձեզ բնաջնջել, կոտորել, ոչ միայն սպանել, այլև ջնջել ձեր ու ձեր նախնիների գոյության հետքերը:

Չեք կարող: Եվ ադրբեջանական թուրքերի բարբարոսությունները հենց դրա մասին են: Նրանք բացեիբաց, անթաքույց, առանց քաշվելու, իրենց վայրագություններով ուղղակիորեն ճչում և գոռում են, որ չկա ու չի կարող լինել խաղաղություն, որ իրենք կանգ չեն առնելու, մինչև բոլոր հայերին, մեծից՝ փոքր, չկոտորեն ու չհոշոտեն, մինչև հայերի բոլոր գերեզմանները չպղծեն: Ու թող ոչ ոք չասի, թե՝ հիմա 21-րդ դարն է, այս, այն: Դա ինքնախաբեությունից էլ վատ է, դա գիտակցված հիմարություն է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել է