Նիկիտա Սիմոնյան. «Յուրա Մովսիսյանի հեռանալը օպտիմալ որոշում էր բոլորի համար»
ՍՊՈՐՏՅուրա Մովսիսյանի հեռանալը օպտիմալ որոշում էր բոլորի համար: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, այս մասին ասել է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը:
«R sport»- ը, մեջբերելով Ն. Սիմոնյանի խոսերը, գրել է. «Թե ինչպես սկսեց եւ ավարտեց Յուրա Մովսիսյանը «Սպարտակում», մեծ տարբերություն է: Լրագրողները եւս մեղավոր են: Երբ առաջին խաղում նա երեք գոլ խփեց, ամեն ինչ սկսվեց: Ես դեռ այն ժամանակ էի ասում՝ պետք չէ շտապել: Վերջին խաղում Մովսիսյանը խաղաց 30 րոպե, որից ակտիվ էր 5 րոպե»:
Միության առաջին փոխնախագահն ընդգծել, է, որ «Սպարտակին» անհրաժեշտ է լավ հարձակվող, մինչդեռ Մովսիսյանի մոտ ակնհայտ էր սեփական անձի նկատմամբ պահանջկոտության նվազումը:
Յուրա Մովսիսյանի պայմանագիրը «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ նախատեսված է մինչեւ 2016թ. դեկտեմբերի 1-ը: