Ասադը պատժամիջոցների չեղարկման կապակցությամբ շնորհավորել է Իրանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի իրականացումը մեծ ձեռքբերում է այդ երկրի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ուղղված շնորհավորական ուղերձում:
Ասադը Ռոուհանիին շնորհավորել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու կապակցությամբ և Իրանի ժողովրդին մաղթել է հաջողություններ և բարգավաճում: Նա Իրանին շնորհակալություն է հայտնել ահաբեկչության դեմ պայքարում Սիրիային աջակցելու համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



