Ինչպես է Գալեյանի առողջական վիճակը. մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շաբաթ օրը` փետրվարի 24-ին, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանն «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ` վերակենդանացման բաժանմունք: Գալեյանը վիճակը գնահատվել էր ծանր:
Ըստ փաստաբան Վահան Հովհաննիսյանի` բժիշկները նշել էին, որ անգամ չեն կարող Գալեյանին վիրահատել` ստենտավորել՝ ծանր վիճակի պատճառով:
Քիչ առաջ Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Հրապարակին» հայտնեց, որ Գալեյանին արդեն վիրահատել են, վերջինս տանն է. «Վիճակը բավարար է, դուրս է գրվել արդեն, տանն է այս պահին, վիրահատել են», - ասաց փաստաբանը:
Փաստաբանը նաև հավելեց, որ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել դատարան. «Հենց մեր դիմելու հաջորդ օրը դատավորը գնաց արձակուրդ և վերադառնալու է մարտի 15-ին», - եզրափակեց փաստաբանը:
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live