Երևան, 07.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ հակահայկական քայլերով է աչքի ընկել Վլադիմիր Զելենսկին․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած շաբաթվա վերջին մամուլում լուրեր տարածվեցին, որ մարտի սկզբին Հայաստան է ժամանելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նշվում էր, որ Զելենսկին մտադիր է այցելել Երևան ապա` Բաքու։ Այս տեղեկության պաշտոնական հաստատում կամ հերքում չեղավ: Ավելին, «Արմենպրես»-ի հարցմանը, թե կարո՞ղ են հաստատել կամ հերքել տեղեկություններն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է մարտին այցելել Հայաստան, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հանրային տեղեկատվության վարչության պետ Ալեքսանդր Խրիպունովն ընդամենը պատասխանել է. «Ուկրաինայի նախագահի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի գործունեության մասին տեղեկատվությունը համակարգված և օպերատիվ կերպով տեղադրվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում»։

Երեկ որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի հեճուկս ավելի վաղ տարածված լուրերի, չի ժամանելու տարածաշրջան` ո՛չ Հայաստան, ո՛չ Ադրբեջան, Բաքվի կողմից այցի չեղարկման պատճառով։ Անկախ այս տեղեկությունների հակասականությունից, փորձենք հասկանալ, թե ինչ «խորխորատներ» կան այս «պատմության» մեջ:

Նախ՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Ինչպես երևում է, Փաշինյանը հուսով էր, որ եկել է հարմար ժամանակը ապացուցել դա արդեն գործնականում, և Զելենսկիի այցը կարող էր լինել լավագույն առիթը: Միևնույն ժամանակ, Փաշինյանը և ՀՀ իշխանությունները «մոռանում» են, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում և դրա ավարտից հետո ինչպիսի դիրքորոշում էր որդեգրել Ուկրաինան և ինչ քայլեր էր կատարել Հայաստանի և Արցախի նկատմամբ: Խոսենք փաստերով:

Նախ՝ ադրբեջանական զինծառայողները և թուրքական «փրոքսիները» 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառում էին արգելված ֆոսֆորային ռումբեր, որոնք ուղարկվել էին Ուկրաինայից:

Հաջորդը. Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Ալիևին պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով Ուկրաինայի անփոփոխ դիրքորոշումն Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության հարցում՝ այս պարագայում նկատի ունենալով Արցախը:

Ուկրաինայի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին մշտապես կոչ է արել զերծ մնալ Արցախ այցելելուց՝ «առաջնորդվելով Ադրբեջանի օրենսդրությամբ»:

2023 թվականի սեպտեմբերին Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի նախագահի ընտրության անցկացումը՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Ավելին, դեռևս 2017 թվականից Ուկրաինան արգելել էր Արցախում արտադրված բոլոր տեսակի ապրանքների ներկրումը երկրի տարածք, Զելենսկին այդ որոշումը չի վերացրել:

Մյուս հանգամանքը. Ուկրաինան Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ներառել է «Խաղաղարարի» պատժացուցակի մեջ: Ցուցակում նա նշվում է որպես անձ, որը ենթակա է «անհապաղ ձերբակալման և Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի երկրների իրավապահ մարմիններին հանձնելու»։

Եվ վերջապես՝ միջազգային կառույցներում գրեթե բոլոր կարևորագույն քվեարկությունների ժամանակ Ուկրաինան բռնել է Ադրբեջանի կողմը՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի:

Մնում է հասկանալ, թե որ արժանիքների համար է (էր) Փաշինյանը անթաքույց խանդավառությամբ պատրաստվում դիմավորել՝ մշտապես հակահայկական դիրքորոշում ցուցաբերած երկրի ղեկավարին, և ինչո՞ւ էին այդքան ոգևորված բոլոր իշխանավորները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժած Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է (տեսանյութ) Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագին Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն ՄարուքյանԿենսաթոշակները 50%-ով բարձրացնելու հարցով ստորագրահավաք կսկսվի Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինՌուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երեկոյան կնքվել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները, եկեղեցին բռնшզшվթվել է որոշակի մարդկանց կողմից․ հոգևորական (տեսանյութ) «Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Երջանկությունը կբացի իր դռները. Թամարա Գլոբան կանխատեսում է կյանքի երկար սպասված առաջընթաց 2 կենդանակերպի նշանների համար՝ սկսած դեկտեմբերի 7-ից Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Եգորյանի հաղթանակը՝ 5:0 Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու համար Մեծ մարդ, Մեծ բժիշկ, Մեծ Հայրենասեր...Լույսերի մեջ լինես, Բժիշկ ջան. Հրանտ Թոխատյան Մենք դիտարկում ենք նավթի եւ նավթամթերքների՝ Հայաստան արտահանման հնարավորությունը․ Հաջիեւ Անսպասելի էվոլյուցիա. շների ուղեղը մեծանում է՝ ընտելացման դասական տեսություններին հակառակ «Բարսելոնան» պարտության մատնեց «Բետիսին»՝ 5:3 Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ Մայքլ Գանտեր Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Երևանի քաղաքապետարանը հրավիրում է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ 21։30-ի դրությամբ Թրամփը հայտնել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանՀաղթանակ են տոնել Արթուր Բազեյանն ու Վախթանգ Հարությունյանը. բռնցքամարտի ԱԱ ԵՄ-ը 120 մլն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի սոցցանցը․ ԱՄՆ-ը արձագանքել է Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Իշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցել«40 անց եմ, բայց դա չի նշանակում, որ ծեր եմ ու ոչ մի բանի պետք չեմ». Ռաֆայել ԵրանոսյանԱրդարությունը հաղթելու է, և իրենք արդարացված դուրս են գալու. Ամենայն Հայոց Կաթողիկոս Եգիպտոսը կոչ է արել շտապ միջազգային ուժեր տեղակայել Գազայի հատվածում Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում․ հնչել են կրակոցներ Հատնի է` երբ ու որտեղ տեղի կունենան Արտավազդ Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիում Նրա թողած ավանդը բժիշկների տարբեր սերունդների համար դեռ երկար կմնա. նախարար Հայաստանն ընդունում է միայն TRIPP-ը, ոչ թե «միջանցքը». Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևեին Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՄենք վերահաստատում ենք մեր ուխտն առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և անվերապահ հավատարմությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող քահանաներ