Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հիմա գնդակը ԵՄ-ի ու առանձին վերցրած երկրների դաշտում է․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կասկած չկա այն հարցում, որ Ադրբեջանը տիպիկ հանցագործ պետության օրինակ է, քանի որ այս երկրի համար գոյություն չունեն ո՛չ մարդու իրավունքներ, ո՛չ էլ միջազգային իրավական կանոնները։ Ալիևն Ադրբեջանի ներսում իր իշխանությունը գործադրում է բռնաճնշումների միջոցով, իսկ արտաքին քաղաքականության շրջանակում ոտնահարում է բոլոր միջազգային ու մարդասիրական իրավունքի նորմերը։ Ադրբեջանական ղեկավարությունն ու զինված ուժերը ռազմական հանցագործությունների իրականացման հարցում միջոցների մեջ խտրություն չեն դնում՝ մարդկանց սովի մատնելուց մինչև գլուխները կտրել ու խոշտանգել։

Այսպիսի գործելակերպը համեմատելի է միայն ծայրահեղ ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետ։ Ամեն ինչ այնքան ակնհայտ է և փաստերով վավերագրված, որ նույնիսկ երկընտրանքի որևէ տեղ չկա, որ այսպիսի վարքագիծը ժամանակակից աշխարհում ուղղակի պատժամիջոցների է արժանի։ Բայց 2020 թվականի ագրեսիվ պատերազմի սանձազերծումից ի վեր միջազգային հանրությունը, որպես կանոն, չտեսնելու է տալիս Ադրբեջանի գործողությունները։ Ճիշտ է, ընթացքում Ադրբեջանին ուղղված կոչեր ու դատապարտող տարբեր հայտարարություններ հնչեցին, սակայն դրանք այդպես էլ մնացին զուտ հայտարարությունների մակարդակի՝ առանց գործնական հետևանքների։ Իսկ թողտվությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին ոչ միայն օկուպացված պահել ՀՀ որոշ ինքնիշխան տարածքներ, այլև սպառնալ նոր հարձակմամբ՝ Հայաստանի տարածքը որակելով որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Կա տեսակետ, որ հիմա արդեն Արևմուտքը և մասնավորապես Եվրոպան կոշտացնում են իրենց դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ։ Ի մասնավորի, օրերս Եվրախորհրդարանն ընդունեց երկու բանաձ, որոնցում ԵՄ-ին կոչ է արվում Հայաստանի դեմ հարձակման դեպքում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պետք է արձանագրել, որ թերևս առաջին անգամ է խոսվում անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի նավթից ու գազից հրաժարվելու մասին։ Բայց այս նախաձեռնությունը վաղուց պետք էր սկսել, երբ դեռ Ադրբեջանը չէր հասցրել հայաթափել Արցախը ու մյուս հանցագործություններն իրագործել։ Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։ Սակայն կա նաև հարցի մյուս կողմը։ Անցյալ տարի ևս Եվրախորհրդարանը զեկույցներ էր ընդունել, որոնցում կոչ էր անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումն անհապաղ չկատարվի։

Բայց, ինչպես տեսնում ենք, այդ կոչը այդպես էլ պատասխանատվություն կամ պարտավորություն չենթադրեց և, ըստ այդմ, որևէ կերպ չկաշկանդեց Ադրբեջանին էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Կոչերն ու հայտարարությունները պարտավորվածություն չեն ենթադրում՝ առաջին հերթին հենց կոչ անողների համար: Նույն տրամաբանության շարունակության դեպքում էլ Եվրախորհրդարանը կարող է մյուս անգամ նորից կոչ անել ԵՄ-ին, երբ արդեն Ադրբեջանը հարձակված կլինի Հայաստանի վրա։ Կոչերին պետք է հետևեն հստակ գործողություններ, իսկ Եվրախորհրդարանի բանաձևերի հասցեատերը ԵՄ-ն է։ Հիմա գնդակը ԵՄ-ի դաշտում է։ Սակայն այստեղ էլ խնդիրն այն է, որ ԵՄ-ի կողմից հասցեական պատժամիջոցների սահմանման հարցում պետք է գալու բոլոր 27 անդամների համաձայնությունը։ Այնինչ, ԵՄ-ի շրջանակում կան երկրներ, որոնք, տաբեր շահերից ելնելով, կարող են դեմ լինել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին։

Օրինակ՝ անցյալ տարի Հունգարիան հայտարարում էր, թե կտրականապես չի պաշտպանում Եվրախորհրդարանի կոչը՝ դիտարկել Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների դեմ ուղղված նպատակային պատժամիջոցները՝ հրադադարի ռեժիմը խախտելու և Ղարաբաղում մարդու իրավունքների խախտման համար։ Բայց նույնիսկ միասնական դիրքորոշման բացակայության պայմաններում ԵՄ անդամ երկրները կարող են անհատական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, ինչն ավելի դյուրին գործ է և կարող է արդյունավետ լինել։ Օրինակ՝ Ֆրանսիան ցույց է տալիս, որ աջակցում է Հայաստանին ու դեմ է Ադրբեջանի հանցավոր գործելակերպին։ Ֆրանսիայի Սենատն անգամ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև ընդունեց, բայց այս երկրի կառավարությունը դեռևս խուսափում է անցնել գործնական քայլերի։

Ֆրանսիական քաղաքական գործիչները հայտարարություններ են անում, որոնք հետևանքներ չեն ունենում Ադրբեջանի համար։ Ու եթե որևէ եվրոպական երկիր շարժվի Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումների հարցում, ապա կարող է սայլը տեղից շարժվել ու նախադեպ դառնալ նաև մյուս եվրոպական երկրների համար։ Սակայն ե՞րբ են լինելու այդպիսի քայլերը, սա է գլխավոր հարցը, որն այդպես էլ մնում է անորոշ ապագայի խնդիր։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում