Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույց է ունեցել, գրում է IRNA-ն։
Հեռախոսազրույցում քննարկվել է երկու երկրների հարաբերությունների զարգացումը, երկու երկրների նախագահների միջև վերջին պայմանավորվածությունների կատարումը և Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը։
Իրանի արտգործնախարարության ղեկավարն ընդգծել է երկրի նախագահի՝ Անկարա կատարած վերջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար համատեղ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։
Ամիր Աբդոլահիանը հիշատակել է Գազայի իրադարձությունները՝ դատապարտելով Իսրայելի գործողությունները պաղեստինցիների դեմ։ Նա հույս է հայտնել, որ Իսլամական համագործակցություն կազմակերպության գործողություններն առաջիկայում արդյունավետ կլինեն «օկուպացիոն վարչակարգի ցեղասպանությունը եւ Իսրայելի ապարտեիդը կանգնեցնելու ուղղությամբ»։
Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է Իրանի նախագահի Անկարա այցի կարևորությունը և ընդգծել Թեհրանի հետ համագործակցությունը խթանելու Անկարայի պատրաստակամությունը։
Նա նաև ընդգծել է իսլամական երկրների միջև համակարգման անհրաժեշտությունը «սիոնիստական ագրեսիային հակազդելու և այն կասեցնելու համար»:
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live