Արտակարգ դեպք՝ Երևանի կենդանաբանական այգում. ապառաժ քարերը պոկվել ու թափվել են պոնիների պահման տարածքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում կենդանաբանական այգում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պոնիների պահվող տարածքի մոտ անձրևաջրերի պատճառով թուլացած ժայռաբեկորներից մի քանիսը պոկվել ու թափվել են։
Բարեբախտաբար, կենդանիները այդ պահին մի քանի մետր հեռավորության վրա են գտնվել։
Կենդանաբանական այգի են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ փրկարարները ոչինչ չեն կարող անել, այդ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
Կենդանաբանական այգու անվտանգության աշխատակիցները նշում էին, որ այդ տարածքում քաղաքացիների մուտքը խստիվ արգելվում է, իսկ քարաթափման հատվածում եղել է 10-ից ավելի պոնի ու, բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պոնիներն էլ իրենց անուններն ունեն, այդ թվում՝ «Զազո», «Զոզո», «Զիզի», «Գոշա» և այլն։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live