Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խայտառակ քրեածին իրավիճակ, հանցավորության սարսափելի աճ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում հանցագործությունների թվի ու բովանդակության վերաբերյալ Ազգային վիճծառայության հրապարակած տվյալները, քիչ է ասել, թե ահավոր են ու սարսափազդու: Դա ուղղակի խայտառակություն է, առաջին հերթին՝ Փաշինյանի գլխավորած իշխանության, նրա ՆԳՆ-ի, ոստիկանության, իրավապահ մարմինների կատաստրոֆիկ վատ աշխատանքի «արդյունքների» արձանագրումը: 2022-ի համեմատ 2023 թվականին գրանցված հանցագործությունների թիվն աճել է 3 հազար դեպքով: Այն է՝ 2022 թվին արձանագրվել է 37612 հանցագործություն, իսկ 2023-ին արդեն՝ 40666 հանցագործություն: Դա ինքնին արդեն իսկ վատ է: Բայց արձանագրված հանցագործությունների «որակական» բովանդակությունն էլ ավելի ահավոր է:

Այսպես. սպանության դեպքերն աճել են կրկնակի. եթե 2022-ին գրանցվել է 542 սպանություն, ապա անցյալ տարի այդ սև «ցուցանիշը» հասել է արդեն 1187-ի: Միայն մի պահ խորհեք, էլի, միայն անցյալ տարի Հայաստանում տեղի է ունեցել 1187 սպանություն: Այսինքն, տարվա ամեն օրվա ընթացքում միջինը 3 սպանություն է կատարվել: Մեկուկես անգամ աճել է սպանության փորձերի թիվը՝ 65 դեպք (2022-ին եղել է 46): Կրկնակի աճել են թրաֆիքինգի դեպքերը (19 դեպք՝ նախորդ տարվա 8-ի դիմաց): Առհասարակ, աճել են «միջին ծանրության», «ծանր» և «առանձնապես ծանր» հանցագործությունները. համապատասխանաբար՝ 13913, 6169 և 1679 դեպք (2022-ին եղել է՝ 11183, 5092 և 880): Կարելի է շարունակել վիճակագրական (պաշտոնական) տվյալների թվարկումը, բայց արդեն նշվածն էլ առավել քան բավարար է՝ պատկերացում կազմելու համար: Չնայած, ի՞նչ «պատկերացում կազմելու» մասին է խոսքը, եթե մենք այդ իրականության մեջ ապրում ենք:

Գրեթե օր չի անցնում, որ լրահոսում չհանդիպենք սպանության, դանակահարության, միտումնավոր վնասվածք պատճառելու մասին տեղեկությունների, այստեղ կամ այնտեղ, մայրաքաղաքի կամ այլ քաղաքի այս կամ այն վայրում կրակոցների մասին լուրերի: Սա ի՞նչ է նշանակում: Իսկ սա, ինչ էլ ասվի, ամենից առաջ նշանակում է գործադիր իշխանության և իրավապահ համակարգի վատ աշխատանք: Դե, եթե մի երկրում ոստիկանության, ՆԳ նախարարության, իրավապահ մարմինների ամբողջ «բանուգործը», միակ խնդիրը լինի Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները կատարելը, լինի նրա քմահաճույքով քաղաքական ռեպրեսիաներ իրականացնելը, խաղաղ բնակչության վրա հարձակվելը, մարդկանց քաղաքական հայացքների համար հանիրավի կալանավորելը, խոշտանգելը, հետապնդելը, ապօրինի լրտեսելը, գաղտնալսելը և այլն, և այդպես շարունակ, ապա պարզ է, որ հանցավորության վիճակն էլ այս պիտի լինի:

Եվ ի՞նչն է հատկանշական. ոստիկանները միլիարդավոր դրամների պարգևատրումներ են ստանում Փաշինյանից: Հասկանալի է՝ նրա իշխանությունը, նրա բռնապետական, ոստիկանապետական ռեժիմը պահպանելու համար: Այնպես որ, եթե սպանությունները եռապատկվեն էլ, իրենց առանձնապես չի էլ անհանգստացնի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Թրամփը նոր հրաման է տվելՊայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Լավրով․ Մոսկվան ԱՄՆ-ին հարցեր է ուղղել Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses1 զոհ, 6 վիրավոր՝ Բրյանսկին հասցված հարվածի հետևանքով Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՔրոջ նախկին ընկերոջ հետ վիճաբանությունն ավարտվել է 14-ամյա աղջկա մահվամբՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Երկրաշարժ է տեղի ունեցելԱպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին. Լավրով 2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կփոխվի․ մանրամասներԱլիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարnսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջnւկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից. Թաիլանդում Իրանի դեսպան Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՄեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը․ Ռեզայի Սախալինի գետում 10-ամյա տղայի դիակ են գտելԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ADNOC ընկերության երկու նավի վրա Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Մոսկվայում կրшկ են բացել էլիտար ռեստորանի ադրբեջանցի սեփականատիրոջ մեքենայի վրա Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ) Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԿուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին. ՌԴ ԱԳՆ Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին Ստեփանյանը Գերմանիայում խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանել են մոտ 1,800 մարդու Ճապոնիայում «աննախադեպ» տեղատարափ անձրևները 4 մարդու կյանք են խլել Կինը գումար չտալու պատճառով սպանել է ամուսնունՓաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են