Բիթքոյնի գինը գերազանցել է 68 հազար դոլարը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բիթքոյն կրիպտոարժույթի արժեքը 2021 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 68 հազար դոլարը, վկայում են Binance կրիպտոարժույթի բորսայի տվյալները։
Համաձայն բորսայի կայքի գծապատկերի՝ կրիպտոարժույթի գինը կազմում է 68236 դոլար։ Ըստ աղյուսակի՝ բիթքոյնի գինը 2021 թվականի նոյեմբերի 10-ին գերազանցել է 68 հազար դոլարը։
Այսպիսով, կրիպտոարժույթը մոտենում է 69 հազար դոլարի պատմական առավելագույնին, որը նույնպես սահմանվել է 2021 թվականի նոյեմբերի 10-ին։
Բիթքոյնն արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ թանկանում է, փետրվարի 25-ից դրա արժեքն աճել է ավելի քան 30%-ով։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



