«Մեր լավագույն նվերը ճանապարհին է». Արամ Մելիքյանի ընտանիքում համալրում է սպասվում (տեսանյութ)
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հաղորդավար և շոումեն Արամ Մելիքյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ հայտնելով, որ նրանց ընտանիքում սպասվում է համալրում և նրանք սպասում են երեխայի:
Տեսանյութին կից Արամը գրել է. «Տերը երբեք անպատասխան չի թողնում իր զավակների աղաղակը: Մեր լավագույն նվերը ճանապարհին է: Երազանք, պայքար ու ամենակարևորը մեծ սեր, որը միավորելա մեզ այս տարիներին: Մենք քեզ սպասում էինք»:
Ամիսներ առաջ «TalkTime» հաղորդաշարի ընթացքում Արամը նշում էր, որ, չնայած աղջիկներին որդեգրելուն նա հավատում է, որ նրանք ևս մեկ երեխա կունենան:
«Երեխա չունենալը երբևիցե չի եղել երեխա որդեգրելու դրդապատճառ: Մեր առաջնահերթությունը նրանց նոր շանս և կյանք տալն էր, իսկ ես դեռ հավատում եմ, որ մենք ևս մեկ երեխա կունենանք»,- ասում էր նա:
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live