Քննարկվում է Ճշմարիտյանին աշխատանքից ազատելու հարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին ակտիվորեն քննարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի՝ աշխատանքից ազատման հարցը: Ընդ որում՝ նախատեսված է, որ առաջիկայում նախարարը կգնա արձակուրդ եւ այլեւս չի վերադառնա իր պաշտոնին:
Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ Ճշմարիտյանը չի արդարացնում իրեն՝ իր ղեկավարած գերատեսչության աշխատանքներում:
Նշվում է, որ վերջինս իր պաշտոնավարման ժամանակահատվածում որեւէ ակնառու աշխատանք չի կատարել, ինչը «բացահայտել» է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դա եւս փաստում է, որ գործադիր մարմինը լքողներից մեկը Կարեն Ճշմարիտյանն է լինելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



