Թագուհի Թովմասյանը հանդիպել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ
ԲԼՈԳՀանդիպում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ Արամուս գյուղում։
ՀՀ Ազգային ժողովի իմ գործընկերներ Աննա Գրիգորյանի և Էլինար Վարդանյանի /Elinar Vardanyan/ հետ անկեղծ զրույց ենք ունեցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ Կոտայքի մարզի Արամուս գյուղում։
Անհատապես ծանոթացել ենք ինչպես յուրաքանչյուրի ունեցած խնդիրներին, այնպես էլ գլոբալ հարցերին, որոնք հուզում են մեր հայրենակիցներին։
Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի ամենաակտիվ գործիչներից մեկը՝ Մետաքսե Հակոբյանը։
Մեր լիազորությունների շրջանակներում ցանկացած ջանք գործադրելու ենք նրանց խնդիրներին լուծում տալու ուղղությամբ։
Հ.Գ. Շնորհակալություն Ազգային ժողովրդավարական ինստիտուտին հանդիպումը կազմակերպելու համար։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հետևեք նաև իմ տելեգրամյան ալիքին՝ https://t.me/taguhitovmasyanofficial
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



