Մտքեր «ՀայաՔվեի» համաժողովից. Աշոտ Ղուլյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ• ՀՀ անկախության հռչակագիրն ընդունվել է փաստացի համազգային կոնսենսուսի պայմաններում՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համաձայնությամբ:
• ՀՀ գործող իշխանությունների կողմից հանրային դաշտ նետված գաղափարը նոր սահմանադրություն ունենալու մասին գլխավորապես կապված է ՀՀ անկախության հռչակագրի տեքստում եղած «անցանկալի» ձևակերպումներից հրաժարվելու ցանկության հետ:
• ՀՀ անկախության հռչակագրի դրույթների ռեվիզիան միայն ու միայն բացասական հետևանքներ է ունենալու մեր համազգային նպատակների ռազմավարության և իմիջային հեղինակության վրա:
Արցախի կորուստը, թեկուզև ժամանակավոր, ցույց է տվել մեր ժամանակների քաղաքական էլիտաների ռազմավարական մտածողության սնանկությունն ու քաղաքական կամքի բացակայությունը: Եթե մենք կարիք ունենք ինչ-ինչ վերանայումների, ապա դրանք հաստատ չեն վերաբերում անկախության, ազատության և ազգային համերաշխության գաղափարներին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



