Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞րն էր ինքնագովերգման «շնորհավորական ուղերձի» հիմնական շեշտը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, կարծում է, թե ինքը «մեծ գործ» է անում, ավելին՝ «մեծ շնորհ», երբ առիթ-անառիթ հայտնվում է հեռուստաէկրաններին, լրահոսում և իր «հանճարեղ» մտորումներն ու անզուգական խոհերն է ներկայացնում: Նրան երևի ոչ ոք չի զեկուցում, որ իր պատկերն ու ձայնն արդեն տևական ժամանակ է, ինչ ամենից անցանկալին են հանրության համար: Սա՝ շատ մեղմ ասած: Կամ էլ, որն ավելի հավանական է, նա դրա մասին հրաշալի գիտի, բայց հատուկ է այդպես անում՝ մարդկանց հոգեբանորեն է՛լ ավելի բորբոքելու համար:

Ահավասիկ, երեկ էլ Փաշինյանը որոշել էր շնորհավորել Հայաստանի կանանց, մայրերին, աղջիկներին: Ավելին, մի ամբողջ ուղերձ էր շարադրել Մարտի 8-ի առթիվ: Լավ, քանի դեռ վարչապետի պաշտոնում է, ի պաշտոնե նույնիսկ պարտավոր է շնորհավորել, ուղերձ հղել: Բայց այստեղ արդեն առաջ է գալիս գլխավոր հարցը՝ իսկ ո՞րն էր Փաշինյանի մարտիության «շնորհավորական ուղերձի» շեշտը:

Ի՞նչ էր ուզում ասել կամ ի՞նչ ասաց: Թվում է՝ անիմաստ հարց է. մաղթանքներից ու շնորհավորանքից բացի, ուրիշ ի՞նչ պիտի ասեր: Բայց Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե նույնիսկ մարտիության ուղերձը չդարձներ սեփական «փիառի» միջոց:

Այո, Մարտի 8-ի առթիվ Փաշինյանի ուղերձի առանցքային շեշտը, դրա «կարմիր թելը» ինքնագովաբանությունն էր: Ասածն այն էր, թե՝ չկա ու չի եղել որևէ իշխանություն, իր գլխավորածից բացի, որ այդպես հոգատար, այդքան ուշադիր, այդքան դրական վերաբերմունք ունենա կանանց նկատմամբ, թե՝ տեսեք-տեսեք, կանայք բարձր պաշտոններ են զբաղեցնում իր գլխավորած կառավարության կազմում (կարելի է կարծել՝ Հայաստանում նախքան այս չեն եղել կին նախարարներ, փոխնախարարներ, ԱԺ փոխնախագահներ, այլ կին պաշտոնյաներ): Գումարած՝ իր ոճով անհասկանալի «տեղեկանքներ» սկսեց պատմել 500 մանկապարտեզի, ինչ-որ 300 դպրոցի մասին, կանանց հորդորեց ավելի շատ երեխաներ ունենալ, կանանց վրա որպես լավություն փորձեց «ծախել» Ակադեմիական քաղաքի ծրագիրը: Եվ այլն, և այլն: Ու մեկ էլ՝ հոպ, հանկարծ այս ամբողջի մեջ՝ նորից ինքնիշխանության մասին: Թե ինչ կապ ունի, միայն ինքը կիմանա: Չնայած, մնացածն էլ առանձնապես «կապված» չէին: Իսկ վերջում Փաշինյանը նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված կանանց մասին խոսեց, զոհված զինվորների մայրերին հիշատակեց իր խոսքում:

Ասում է. «Պետությունը, միայն ինքնիշխան, զարգացած, ուժեղ և բարեկեցիկ պետությունը կդառնա ամոքումը կորստյան վշտի, և մենք գնում ենք այդ ճանապարհով»: Ամեն անգամ թվում է, թե ոչնչից այլևս անկարելի է զարմանալ կամ զայրանալ այն ամենից հետո, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը մեր երկրի գլխին: Բայց չէ, նա վարպետ է նաև այս հարցում, ու հենց ինքն է անընդհատ ստիպում հիշեցնել, թե ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են հայրենիքի պաշտպանությանը լծված նաև կին զինվորականները զոհվել:

Ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են հազարավոր ու հազարավոր զինվորների կորուստը, այդ կորստյան վիշտը, որի «ամոքման» մասին խոսում է Փաշինյանը: Ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են սևազգեստ դարձել այդ զինվորների մայրերը, կանայք, քույրերը: Ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են տնազուրկ դարձել, բռնի տեղահանվել մեր արցախցի հազարավոր մայրեր, քույրեր, կանայք ու աղջիկներ: Թե բա՝ ամոքումը կորստյան վշտի... Լավ, դուք ինքներդ ձեզ հետ միայնակ մնալիս, գլուխը բարձին դնելիս ոչինչ չե՞ք զգում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները