Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ովքեր անդառնալիորեն չեն ախտահարվել «քարոզչա-քաղաքական հավկուրությամբ», հիանալի տեսնում են, թե իրականում ինչ է կատարվում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ «թավշահեղափոխական» հարայ-հրոցից հետո 2018-ին տեղի ունեցավ կործանաբեր իշխանափոխությունը, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ձևավորեց իր «դուխով» կառավարությունը, նրան ու նրա քաղաքական շրջապատին առանձնապես չճանաչող-ոգևորվածները նշում էին, թե՝ «ազնի՜վ, մաքո՜ւր, ժողովրդի ծոցից ելա՜ծ, չկոռումպացվա՜ծ, երիտասա՜րդ, նո՜ր դեմքեր են, իրենք հաստատ լավ իշխանություն կլինեն...»: Անցել է արդեն գրեթե 6 տարի: Վերը հիշատակված ոգևորված հայրենակիցների գերակշիռ մեծամասնությունը ձերբազատվել է 2018-ին ունեցած պատրանքներից: Նրանք, ովքեր անդառնալիորեն չեն ախտահարվել «քարոզչա-քաղաքական հավկուրությամբ», մեզանից ոչ պակաս, իսկ հաճախ՝ մեզանից էլ լավ են տեսնում, թե ի՜նչ ունենք իրականում: Կոռուպցիոն սկանդալների, կոռուպցիոն ռիսկերի, ընդհանրապես կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների թեման ոչ միայն շարունակում է արդիական մնալ, այլև նորանոր «գեղարվեստական» ձևեր է ստանում:

Գուցե Արցախն աղետի մատնելու և մյուս փաշինյանական «նվաճումների» խորապատկերում այս հանգամանքը «փոքր» կամ «անկարևոր» մեղք թվա, բայց, շատ մեղմ ասած, թե՛ իշխանության ընդհանուր նկարագրի առումով, թե՛ երկրի զարգացման հնարավորությունների առումով դա էական հանգամանք է: Ի մասնավորի, փաշինյանական իշխանության, նրա ու իր ՔՊ-ի նկարագրի մասին բավականին ուշագրավ մանրամասնություններ է հուշում իրենց «կուսակցական ֆինանսների» գոյացման տեխնոլոգիան: Առերևույթ, այսինքն՝ ձևի համար, Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի ցուցադրի թափանցիկություն, հաշվետվողականություն, իբր տեսեք՝ «քյաբաբ առ քյաբաբ», կներեք, լումա առ լումա հաշված է, գրանցված է, այս-այն: Բայց որպեսզի նաև «ժողովրդականություն» ապահովվի, ցուցադրվում է, այսպես ասած, հանգանակություն կամ նվիրատվություն:

Իբր՝ տեսեքտեսեք՝ մարդիկ գիշերները անկողնում շուռումուռ են գալիս, չեն կարողանում աչք կպցնել, մինչև առավոտյան վերջապես չեն վազում առաջին պատահած դրամատունն ու բարձի տակ պահած դրամները չեն նվիրաբերում սրընթաց դեպի «ապագա» սլացող ՔՊ-ին: Դե, կուսակցական, քաղաքական նվիրատվությունը կամ հանգանակությունը ամենևին նոր բան չէ, աշխարհում ընդունված բան է: Բայց... ՔՊ-ի ամեն մի նման հանգանակությունից որոշ ժամանակ անց տարբեր լրատվամիջոցներ, լրագրողներ բացահայտում ու անհերքելի փաստերով ցույց են տալիս, որ այդ նվիրատվությունների մեխանիզմը առավելապես «կենտրոնացված» գումարների տարրաբաշխման հայտնի սխեման է՝ հաշվի առնելով նվիրատվության առավելագույն շեմի օրենսդրական սահմանափակման փաստը:

Մոտ 1 ամիս առաջ, օրինակ՝ «Ինֆոքոմն» էր նման բացահայտումներ արել, խայտառակ մանրամասնություններ էին ի հայտ եկել. մասնավորապես, պարզվել էր, որ գումարի նվիրատու արձանագրված անձանց մի մասը տեղյակ չէ, որ ինքը նման բան է արել, այսինքն՝ ՔՊ-ին փող է նվիրաբերել: Ու, ընդհանրապես, հավաքված մոտ 500 միլիոն դրամի մի մասի ծագումը կասկածելի էր թվացել հետաքննողներին: Հիմա էլ «Սիվիլնեթն» է մեկ այլ հետաքննություն անցկացրել: Ու էլի՝ խայտառակ մանրամասնություններ, նմանօրինակ հանգամանքներ: Լավ, մարդն ինչպե՞ս կարող է չիմանալ, որ ինքը, իբրև թե, 1 կամ նույնիսկ 2,5 միլիոն դրամ (առավելագույն չափն է ֆիզիկական անձանց համար) նվիրել ՔՊ-ին կամ առհասարակ որևէ մեկին: Ուրեմն, տվյալ անձի անձնագրային տվյալները օգտագործվել են նշված հարցում շահագրգիռ որևէ մեկի կամ անձանց խմբի կողմից: Իսկ դրանից արդեն քրեական հոտ է գալիս: Նույնը՝ զանազան մեծուփոքր բիզնեսներ ունեցողների պարագայում:

Այդ ո՞նց է լինում, որ մեկ էլ հանկարծ նրանք, որ ուրիշ հանգամանքներում «կմեռնեն», մինչև 200 դրամ «թեյավճար» կտան, հանկարծ որոշում են միլիոններ ցնծալ Փաշինյանի կուսակցության համար: Թե ինչպես է լինում, երևի թե պարզ է: Թե ինչպես է դա կոչվում՝ նույնպես հասկանալի է: Ակամայից հիշում ես «նախկինների» մասին Փաշինյանի պատմածները, թե՝ ճամպրուկներ էին տանում կառավարական շենքեր: Հիմա ճամպրուկ պետք չի, իրենք բանկային փոխանցումներով են «աշխատում», «նվիրատվություններով», «ճերմակ ձեռնոցներով»: ՔՊ-ական նվիրատուների մասին: Ու կապ չունի՝ խոսքը տեղերում ավագանու անդամի թեկնածուների մասին է, թե՞ «բարձրաստիճան» պաշտոնյաների: Հիմա դա ի՞նչ է, թեկնածուական վճա՞ր, կուսակցական «անդամավճա՞ր», թե՞ մեկ այլ բան: Չէ, այս անգամ չենք հարցնի, թե քպականներին որտեղի՞ց այդքան գումար, որ մի բան էլ այդպես առատորեն միլիոնավոր դրամներ են նվիրաբերում «կուսակցական օբշագին»:

Ի դեպ, երբ 2018-ին նման մի պատմություն բացահայտվեց՝ էլի ՔՊ-ին գումարներ նվիրելու հետ կապված, ուշադրություն գրավեց, որ ընդամենը մեկ-երկու ամիս առաջ իշխանություն դարձած փաշինյանականները, որոնց մեծ մասը դրանից առաջ միասին մեկ տեղում դրած 500 հազար դրամ միայն կինոներում էր երևի տեսել, միահամուռ 5-ական միլիոն դրամ էին «հանգանակել»: Ենթադրելի էր, որ ինչ-որ «աղբյուր» որոշակի գումար էր «փոխանցել», բայց որպեսզի դա օրինական, «թափանցիկ», «մաքուր» և այլն լինի, «բաշխել» էին յուրայինների միջև: Դե, 6 տարի հետո վերոնշյալ հարցն ինքնին դուրս է գալիս... Փաշինյանը այս բացահայտումներն իրեն բնորոշ «կռուտիտային» ոճով փորձում է ներկայացնել որպես... թափանցիկություն:

Ծիծաղելի կլիներ այլ հանգամանքներում, բայց ոչ հիմա: Իսկ իրականում այս ամենը շատ պարզ բաների մասին է խոսում: Դրանցից մեկն այն է, որ այս իշխանությունների՝ «համակարգային կառուպցիայի վերացման», «կոռուպցիայի դեմ պայքարի» ու նմանատիպ այլ հայտարարությունները պարզապես հերթական, մեղմ ասած, փուչիկն են: Ու պատահական չեն տնտեսագետներից մեկի խոսքերը մեզ տված հարցազրույցում. «Իշխանափոխությունից հետո ականատեսն ենք լինելու էական չարաշահումների բացահայտման, նաև դրանց իրավական ու ֆինանսական հետևանքների»...

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել