Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Փակե՛ք ճանապարհներն ու կառավարական շենքերը». Գեւորգ Սաֆարյանը՝ բանտից

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանը, որը կալանավորված է իբր ոստիկանի դեմ ուժ կիրառելու համար եւ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, երեկ գիշեր բաց նամակ է ուղղել հանրությանը, առավելապես երիտասարդներին: Սաֆարյանը կոչ է արել չհնազանդվել իշխանությունների անօրինությանն ու անմարդկային վերաբերմունքին:

«Ցավոք, ազատությունը դեռ ոչ մեկին չի տրվել նվեր ու նաեւ մեզ չի տրվելու։ Ազատությունը կարելի է նվաճել միայն պայքարով եւ որոշ դեպքերում՝ նաեւ զոհաբերությամբ։ Մենք արժանի չենք ապրել նման իրականության մեջ, որտեղ տգետ եւ անմարդկային օլիգարխները իրենց մեր գլխին տեր ու տիրական են զգում։ Մենք մեր սեփական երկրում օլիգարխների համար ընդամենը ռեսուրս ենք, ընդամենը սպառող։ Մեր զինվորների մոտ «մարդու իրավունք» եւ «ազատություն» արտահայտությունները ծիծաղ են առաջացնում։ Ինձ իր նկատմամբ բռնության մեջ մեղադրող Գեղամ Խաչատրյանն իր ցուցմունքում գրել էր, որ ես դրսեւորում եմ անհնազանդ վարք։ Այո´, ես այլեւս չեմ պատրաստվում հնազանդվել տգետ լֆիկներին ու շմայսներին, անմարդկային լիսկաներին ու նեմեցներին, անօրեն ու թալանչի սերժիկների ու սաշիկների խաղի կանոններին եւ անօրեն ոստիկանների անօրինական պահանջներին։

Մեր երկրում իշխանության ներկայացուցիչը ոստիկանը կամ պատգամավորը չէ, մեր երկրում իշխանության ներկայացուցիչը քաղաքացին է։ Մե´նք ենք իշխանության կրողը, այլ ոչ թե ոստիկաններն ու հաստավիզ օլիգարխները։ Հերի´ք է հնազանդվենք այս անօրինությանն ու անմարդկային վերաբերմունքին։ Հանդուրժողականությունը, իհարկե, լավ բան է, բայց կան բաներ, որոնք հանդուրժել չի կարելի։ Չի կարելի հանդուրժել, որ մի խումբ տգետ, անօրեն եւ անմարդկային օլիգարխներ զավթեն մի ամբողջ ժողովրդի իշխանություն ու վարվեն այդ ժողովրդի հետ ոչխարի հոտի պես։ Չի կարելի հանդուրժել, որ երիտասարդ աղջկան փողոցում ծեծեն իր քաղաքական հայացքների համար։ Չի կարելի հանդուրժել, որ որդեկորույս մայրերին փողոցներում քարշ տան, ինչպես թուրք ասկյարներն էին քարշ տալիս հայ կանանց ու աղջիկներին։ Հանդուրժել այս ամենը, կնշանակի վերածվել ոչխարի հոտի։ Մենք ոչխարի հոտ չենք։ Մենք հազարամյակների պատմամշակութային արժեքներ կրող ենք, մենք մարդիկ ենք, ովքեր կարող են անգամ այս համատարած ճահճի մեջ բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում ոտք գցել աշխարհի ամենազարգացած պետությունների հետ։ Ուրեմն, հանդուրժել այս ամենը չի՛ կարելի։

Հերի՛ք է նստեք տներում, դո՛ւրս եկեք փողոց, փակե՛ք ճանապարհներն ու կառավարական շենքերը, ձեր պահանջներն ու դժգոհությունները խոհանոցից հանեք փողոց, օգտվե՛ք անհնազանդության ձեր իրավունքից։ Դո՛ւրս եկեք պայքարի, քանի դեռ այս տականքների խունտան վերջնականապես չի վերացրել մեր պետությունը»,-գրել է Սաֆարյանը բանտից։

Հիշենենք, որ Սաֆարյանը ձերբակալվել է Ամանորի գիշերը Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումներից հետո, ապա կալանավորվել:

Գագիկ Աղբալյան

Ճամբարակում այրվել է մթերային խանութ Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Mehr. Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կանխել է 30 նավերի անօրինական անցումը Հորմուզով Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանԲագրատունյաց պողոտայում պատշգամբը է փլուզվել․ քաղաքացին հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ Ֆանտաստիկ Լեո. Մեսսիի պոկերն Ինտեր Մայամիին պարգևեց պատմության ամենախոշոր հաղթանակը ԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 30-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է, և մենք Ձեզ անհամբեր սպասում ենք․ Տիգրան Աբրահամյան ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենՆեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը» Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ