Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դե, երդվեք. ով ումից է ուզում «պաշտպանել» Հայաստանը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վե՛րջ, փրկված ենք այլևս: Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պետնախարար Ջեյմս Հիփին հայտարարել է, թե Մեծ Բրիտանիան «կաշխատի եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին՝ Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում»:

Չէ, սա «բրիտանացի գիտնականները պարզել են» շարքի հերթական կատակ չէ, այլ իրականություն: Համենայն դեպս, լրատվամիջոցները հաղորդում են, որ բրիտանացի խորհրդարանականներն իրենց զինված ուժերի նախարարից հետաքրքրվել են, թե՝ «ինչպես է նա գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու դեպքում Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության հնարավոր օգուտները»: Նկատեցի՞ք հարցի ենթատեքստը. մարդիկ իրենց օգուտի, շահի մասին են մտածում, բնականաբար:

Ջեյմս Հիփին էլ, նշելով, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցումը» դեռ կազմակերպությունից պաշտոնական ելք չի նշանակում, արտաբերել է Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում Հայաստանին ՆԱՏՕ-ի դաշնակիցներով աջակցելու մասին:

Պարզվում է՝ կան շրջանակներ, որ նմանօրինակ թեզերը լուրջ-լուրջ դեմքերով տարածում կամ քարոզում են զանազան իշխանական քարոզչահարթակներում: Բավականին պարզունակ քարոզչություն է, պարզունակ բովանդակությամբ, բայց մեր հայրենակիցների մի մասի վրա ազդում է: Խեղդվողի մոտեցմամբ, ոմանք ձեռքները նման փրփուրներին են նետում, թե՝ «տեսա՜ք, Բրիտանիան ասաց, որ մեզ կպաշտպանի... ռուսներից» և նմանօրինակ այլ՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող ընկալումներ են ունենում...

Ըստ ամենայնի, բրիտանական նավերն էլի որոշել են բարձրանալ Հայաստանի լեռները: Բայց քիչ թե շատ սեփական պատմությունից տեղյակ հայրենակիցները գիտեն. փորձը ցույց է տալիս, որ «բրիտանական նավերը» մեր լեռները բարձրացողը չեն: Իսկ նման նայիվ «կտերին» հավատալը հանգեցնում է նրան, որ Հայաստանը հայտնվում է երկու սալի արանքում ու կորցնում, կորցնում, կորցնում: Հարցն այն է, որ արդեն կորցնելու բան էլ չի մնացել՝ մի փոքր հատված, բուն Հայաստանի հազիվ 1/10-րդ մասը, որի կորստից հետո կկատարվի Մեծ Բրիտանիայի ու իր սրտամոտ դաշնակից Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի երազանքը, այն է՝ «Հայաստան» բառն առհավետ կջնջվի քարտեզից: Չշեղվենք, սակայն:

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարարն իր խոսքում հստակ ակնարկում է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ կա որոշում, որն այս պահին «անդամակցության սառեցման» վրա է կանգ առել: Այդ էր պակաս, որ Մեծ Բրիտանիայի նշված նախարարը տեղյակ չլիներ: Ի վերջո, բրիտանական հետախուզության շեֆը՝ Մուրը, հո հենց այնպե՞ս չի հանդիպում Փաշինյանի, նրա իշխանության այլ ներկայացուցիչների հետ: Տալիս է հանձնարարականները, և հիմա կղզիաբնակները սպասում են այդ հանձնարարականների ամբողջական կատարմանը: Դե, Փաշինյանն էլ ամեն կերպ ձգտում է ցույց տալ, որ այդ սև «գործի» վրա է:

Համենայն դեպս, արդեն արածներից ու հայտարարածներից հետո, թերևս, մնում է ևս մեկ քայլ, այն, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարի Մոսկվայի հետ բոլոր հարաբերությունների խզման մասին: Այդ դեպքում, ուրեմն, Հիփին խոստանում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների հետ (ՆԱՏՕ-ի, էլի) կաջակցեն Հայաստանին՝ Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում:

Չէ, դուք լսո՞ւմ եք, Անգլիան... կաջակցի Հայաստանին... Ռուսաստանից: Ավելի ցինիկ ու սյուրռեալիստական վիճակ հազիվ թե կարելի էր պատկերացնել:

Բայց մեկ րոպե, եկեք մի փոքր խորհենք: Մեծ Բրիտանիան Հայաստանին չի աջակցել ադրբեջանական ագրեսիայի դեպքում: Մեծ Բրիտանիան, մեղմ ասած, ոչինչ չի արել, ոչ մի կերպ «իրար չի եկել», երբ Ադրբեջանը իրականացնում էր Արցախի հայաթափումը: Մեծ Բրիտանիան նույնիսկ հոնքը չի շարժել, երբ Ադրբեջանը, ահա արդեն 4 տարի է, ինչ «կրծոտելով» զավթում է բուն ՀՀ տարածքները:

Բայց հանկարծ («հանկար՜ծ», էլի) որոշել է, որ կաջակցի Հայաստանին... «ռուսական սպառնալիքի» դեպքում: Սա այն Մեծ Բրիտանիան է, որը Ադրբեջանի, Ալիևի ու Էրդողանի ուղիղ դաշնակիցն է:

Սա այն Մեծ Բրիտանիան է, որը ադրբեջանական նավթի համաշահագործողն է, Ադրբեջանին նավթադոլարների հիմնական մատակարարներից մեկը, Ադրբեջանին մեր դեմ զինվելու և հայությանը կոտորելու հիմնական ֆինանսավորողն է: Սա այն Մեծ Բրիտանիան է, որ, այդպիսով, փաստորեն, մեր թշնամու բարեկամն է:

Սա այն Մեծ Բրիտանիան է, որը ներկայացնող ընկերությունները նյութական շահեր ունեն օկուպացված Արցախի տարածքում՝ ի դեմս որոշակի ոսկեբեր հանքերի:

Հա, ու չէր խանգարի մի փոքր էլ մտածել այն մասին, թե ՆԱՏՕ-ի գծով Մեծ Բրիտանիայի դաշնակիցը մեր տարածաշրջանում այդ որ երկիրն է: Ճի՛շտ է, Թուրքիան է: Այսինքն, Հիփին ասում է, որ Թուրքիան կաջակցի Հայաստանին... Ռուսաստանի դեմ: Իհարկե, այնպես «կաջակցի», որ Հայաստանից բան չի մնա: Ա՛յ թե ինչ է մեզ խոստանում Մեծ Բրիտանիան՝ իր զինված ուժերի նախարարի շուրթերով: Նրանց ուզածը փաստացի այն է, որ Հայաստանից «Ուկրաինա-2» ստանան: Ըստ որում, բոլորը տեսան, թե ինչպես ոգևորեցին Ուկրաինային, արեցին ամեն ինչ, որպեսզի այնտեղ դեպքերը պատերազմական զարգացում ստանան, որից հետո, այսինքն՝ հիմա արդեն, բանակցությունների մասին են կմկմում, իսկ Ուկրաինային էլ մեն-մենակ են թողել Ռուսաստանի ու սեփական խնդիրների և ավերակների հետ:

Նրանց առանցքային փորացավը Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելն է: Իսկ թե այդ ընթացքում ի՞նչ կկատարվի Հայաստանի հետ, կներեք, Մեծ Բրիտանիային, Հիփիին կամ այդ փաղանգից որևէ մեկին բացարձակապես չի հետաքրքրում:

Նրանց իրենց բրիտանական առևտրի, նեոգաղութատիրության հարցերն են հետաքրքրում: Կամ այն, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, մեկին՝ տասը գնով ինչ հնոտի «զրահափոխադրիչ» կկարողանան «նաղդել» դյուրահավատ հայերի վրա:

Առհասարակ, նորմալ է, որ Մեծ Բրիտանիային Հայաստանի ճակատագիրը չի հետաքրքրում: Բայց բացարձակապես աննորմալ է, երբ դա արդեն չի հետաքրքրում Հայաստանի ժողովրդին, քաղաքական ուժերին, հայերին: Եթե հետաքրքրեր, փաշինյանական մահաբեր «հոսանքին» տրված, աղետային ալիքների վրա տարուբերվելով՝ դեպի վերջնական աղետ չէինք ընթանա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն Մանվելյան