Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ոչ թե ընդհանուր գաղափարն է վատը, այլ այն արժեզրկում են իրենց հերթական սխալներով». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էլեկտրոնային դեղատոմսերը բողոքի մեծ ալիք են բարձրացրել: Չնայած շատերը դեմ չեն դրանց ներդրմանը՝ հատկապես որոշ դեղամիջոցներ նկատի ունենալով, բայց ընդգծում են՝ առողջապահական համակարգը պատրաստ չէր այս ռեֆորմին, պոլիկլինիկաներն աշխատում են գերծանրաբեռնված:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ այսօր առողջապահության ոլորտում տեղի ունեցող գործընթացները մասնագիտական փորձաքննության ենթարկելը բավական բարդ է: «Դժվար է հասկանալ և մեկնաբանել, թե ինչ է արվում և ինչու: Որպես համեմատական օրինակ՝ բերեմ աղի հետ կապված որոշումը, երբ ռեստորանների սեղաններից աղը հավաքեցին: Եթե ինձ հարցնեն՝ աղի չարաշահման դեմ պայքար մեզ պե՞տք է, թե՞ ոչ, կասեմ, որ միանշանակ պետք է: Հետո կհավելեմ, որ կատարյալ հիմարություն էր այդ նախագիծը: Կհարցնեն, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ մի կողմից՝ պնդում ես, որ պետք էր աղի չարաշահման դեմ պայքար, մյուս կողմից՝ դա հիմարություն ես բնութագրում: Մեկնաբանեմ:

Ախտորոշելով, որ ունենք աղի չարաշահման պրոբլեմ, բերում են գրանտային ծրագիր, որով պետք է գործ անել: Գործը չեն անում, բայց պետք է «մարսեն» այդ փողերը: Նայում են երաշխավորություններին, հասկանում են, որ դրանցից որևէ մեկը չեն արել, տեսնում են, որ ամենավերջում մանր տառերով գրված է, որ սա կանեք, սա կանեք և այլն, օգուտ չի լինի, նոր կարող եք փորձել նաև սեղաններից աղը հավաքել: Եվ երբ բերում ես սեղաններից աղը հավաքելու որոշում, դոնորիդ ասում ես՝ մնացածը արել եմ, օգուտ չի տվել, սա եմ անում, անգամ այս ծայրահեղ քայլին ենք գնացել: Մինչդեռ մենք գործը չենք արել: Հաջորդ օրինակը՝ ծխախոտի դեմ պայքարը: Ոչ մի բան չես անում, որ քո հասարակությունը քիչ ծխի, քարոզչության և մնացած բաների համար բերված փողերը մարսելու համար, դոնորներիդ ասում ես՝ տեսեք, ընդունել եմ աշխարհի ամենախիստ օրենքը: Դոնորն էլ հո չի տեսնում, որ օրենքն ընդունել ես, բայց այդ օրենքին հետևող չկա: Արդյունքում ունենում ես օրինախախտ քաղաքացիների խումբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսերի խնդրին՝ ընդգծում է՝ չգիտի, թե այս ամենն ինչի համար է արվել, բայց կարող է փաստել մեկ բան՝ շատ զարգացած առողջապահական համակարգեր ունեցող երկրներում այդպիսի անցում չի արվում: «Խոսում եմ մեզ հետ անհամեմատելի եզրեր ունեցող առողջապահական համակարգեր ունեցող երկրների մասին: Այսինքն, ցավազրկողը, որն Իտալիայում և Ֆրանսիայում առանց դեղատոմսի է վաճառվում, մեր մոտ դեղատոմսով է վաճառվում: Ի՞նչ է տեղի ունեցել՝ հերթական անգամ մի քանի հոգի սեղմել են ինքնահավանի կոճակը՝ առանց հանրային քննարկումների, մասնագիտական ու փորձագիտական կարծիքները հաշվի առնելու: Ընդ որում, մասնագիտական և փորձագիտական կարծիքներն էականորեն տարբեր են, որովհետև այնպես չէ, որ այստեղ կարծիք պետք է հայտնեին միայն դեղատները կամ միայն պոլիկլինիկաները, պետք է նաև ներգրավվեին այն կողմերը, որոնք ուղիղ աշխատում են մարդկանց հետ, որոնք գործ ունեն դեղատների և պոլիկլինիկաների հետ: Դեղատները միայն իրենց տեսանկյունից են հարցին նայելու, պոլիկլինիկաները՝ իրենց տեսանկյունից, իսկ քաղաքացին շփվում է և՛ պոլիկլինիկայի, և՛ դեղատան հետ և ունի խնդիրներ:

Քաղաքացու տեսանկյունը դեղատունը և պոլիկլինիկան չեն ներկայացնելու: Երբ ասում ենք համայնքի ներկայացուցիչներ, նկատի ունենք նաև այս մարդկանց շահերը ներկայացնող խմբերին: Եթե քննարկումներ անեին, բնականաբար, որոշումն այս տեքստը չէր ունենա: Ամենասարսափելին այն է, որ համակարգ ներդրած մարդիկ չեն էլ ընդունում ու հասկանում, որ վատ բան են ներդրել, այսինքն՝ ոչ թե ընդհանուր գաղափարն է վատ բան, այլ այն արժեզրկում են իրենց հերթական սխալներով, ինչպես աղի չարաշահման դեմ պայքարի դեպքում: Պայքար պե՞տք է, պետք է, բայց դա բացարձակ ոչ մի կապ չունի սեղանից հավաքվող աղի հետ: Առողջապահության նախարարն, իրավաբան լինելով, գոնե պետք է նայի մինչև իրեն տրված առողջապահության նախարարի այն հրամանները, որտեղ առանց օրենքի, առանց կառավարության որոշման, երեխաների համար աղի օրական սահմանված նորման ավելի շատ է, քան նա ասում է իր հրապարակային խոսքում: Սա նրա համար, որ հասկանանք, թե որքան աբսուրդ է ամեն ինչը: Նա խոսում է հինգ գրամից, բայց առողջապահության նախարարի հրամաններում վեց գրամ է գրված: Նոր համակարգի ներդրման դեպքում առաջին բանը, որ պետք է անեին, օրինակ՝ վեց գրամը հինգ դարձնելն էր»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ փորձագիտական հանրույթը խորքային քննարկման է ենթարկում նաև Արմմեդ համակարգի հարցը: «Սրա հետ կապված կոռուպցիոն լուրջ սկանդալ կարող է հասունանալ, եթե վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը փորձի հասկանալ, թե այդ ո՞ր մի էլեկտրոնային հարթակն է «պիտի»-ներով ծառայություն մատուցում: Կոռուպցիան միայն կաշառքը չէ, կոռուպցիան այն է, երբ բերում ես իրավակարգավորում, որը կոնկրետ ենթակառուցվածքի համար ֆինանսական հոսքեր է ապահովում: Հիմա Արմմեդից օգտվելը փող է, մարդը չի կարող ձրի օգտվել Արմմեդից: Ավտոմատ բերում ես մի համակարգ, որ բոլորը ստիպված լինեն այդ փողը մուծել»,-ասում է ՀԿ-ի նախագահը:

Բայց նախարարությունը, որը վստահ է իր որոշման արդյունավետության հարցում, որպես երկաթյա փաստարկ ներկայացնում է այն, որ մարդիկ ստեղծված իրավիճակում ավելի քիչ կզբաղվեն ինքնաբուժությամբ: «Արտերկրում Իբուպրոֆենի 200 և 400 մգ-ը առանց դեղատոմսի է վաճառվում, իսկ 800ը՝ դեղատոմսով, որովհետև այնտեղ որոշումները կայացվում են ոչ թե մատների արանքով, երկու-երեք հոգու կողմից սիրողական մակարդակում, այլ ապահովում են ներառականություն: Ինչո՞ւ են ապահովում ներառականություն: Եթե ինձ հարցնեն, թե կոնկրետ հարցի վերաբերյալ ի՞նչ ես կարծում, կարձագանքեմ՝ չեմ կարող կարծել, քանի որ դրա համար հարկավոր են վիճակագրական թվեր, մոնիտորինգներ, տարբեր կարծիքներ լսել: Մինչև բոլորի կարծիքը չլսեմ, ինչպե՞ս կարող եմ ճշգրիտ դիագնոզ դնել: Սա մոտավորապես նման է հետևյալին՝ առանց սոնոգրաֆիայի ներքին որևէ օրգանի բուժում նշանակել, կամ առանց արյան անալիզի որոշել, որ հավանաբար լ յարդն է ախտահարված, և լ յարդի բուժում ենք իրականացնելու:

Պատկերացրեք՝ մարդու լյարդի հետ կապված կասկած ունենանք, բայց ո՛չ արյան անալիզ ունենանք, ո՛չ սոնոգրաֆիա ու սկսենք բուժել: Նույն վիճակն է, երբ առանց իրական վերլուծությունների, որոշում ես այս ոլորտում գործ ու միջամտություն անել»,-հավելում է մեր զրուցակիցը: Հանրային իրական քննարկումներն այժմ իսպառ բացակայում են, իսկ տարիներ առաջ քննարկումների, վերլուծությունների արդյունքում հանրային սեկտորը հասնում էր ոլորտային կտրուկ շրջադարձերի: «Կարող էր կոնֆլիկտային լինել, կարող էին քիչ բան լսել, բայց վերցրեք կամայական ոլորտ և տեսեք, թե ինչ մեխանիզմներով էր աշխատում:

Ավելին, ընդդիմադիր պատգամավորներից սկսած ներկա էին այդ քննարկումներին, և շատ դեպքերում ԱԺ ամբիոնից հաջորդ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները ելույթ էին ունենում և հայտնում էին ոչ թե իրենց կարծիքը, այլ հանրային քննարկման ժամանակ ինչ-որ փորձագետից լսած կարծիքը: Այս պրակտիկան հիմա վերացել է, եթե հանրային ինչ-որ քննարկումներ տեղի են ունենում, դրանց հրավիրվում են հիմնականում այն մարդիկ, որոնք գալիս են ծափ տալու այս կամ այն որոշմանը: Մեր երկիրը ժամանակին ուներ սահմանադրական մարմին, որը Սահմանադրությամբ ամրագրված առ այսօր կա՝ Հանրային խորհուրդը: Ինքս դրա անդամ չեմ, ինքնակամ դուրս եմ եկել այդ խորհրդից: Այս պահի դրությամբ, որ հասկանաք, թե որքան է կարևորվում հանրային կարծիքը, անգամ Հանրային խորհուրդը պարալ իզացված է, խորհրդի նախագահ նշանակված չէ, որ հանրային մարմինը հանրային փորձաքննության ենթարկի այս կամ այն որոշումը: Պարալիզացված է, քանի որ խորհրդատվական կարծիքը իշխանությունների համար հիմնականում լինում էր ոչ ականջահաճո»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Չենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա ՍողոմոնյանԵրեխան ծառերի ու արմատների տակ էր․ նոր մանրամասներՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Ինչ պետք է իմանալ Հայաստանի վարար գետերի մասինBrent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ո՞վ է հայտնաբերել 7-ամյա փոքրիկի մարմինըԱյն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանԱրգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինըՍիրուն կանաչ բարձիկներ, որոնք ավելի հին են, քան բազմաթիվ քաղաքակրթություններԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պшտերազմը դադարեցնելու մասին բանաձևը Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ինԵՄ-ն հրատապ մշակում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ. FT Ճապոնիայում հանդես են եկել միջուկային զենքի ներկրման արգելքը չեղարկելու օգտին «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս