ՀՀ-ն պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցվի ռուս սահմանապահների գործունեությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցվի ռուս սահմանապահների գործունեությունը:
«ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու, անվտանգություն ապահովելու ու սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության ու մատուցված ծառայության համար»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ սահմանապահ զորքերն արդեն իսկ բավարար փորձ, հմտություն ունեն, որ օդանավակայանում սահմանապահ հսկողություն իրականացնեն առանց ռուսական կողմի աջակցության:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live