Ռուսաստանը չի ցանկանում ռազմական հակամարտություն ունենալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ․ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսին Կոնգրեսի Սենատում լսումների ժամանակ իր զեկույցում ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում հակամարտություն ունենալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։
«Ռուսաստանը, գրեթե անկասկած չի ցանկանում ուղղակի ռազմական հակամարտություն ԱՄՆ-ի բանակի և ՆԱՏՕ-ի հետ», – ասվում է զեկույցում:
Ըստ ամերիկյան հետախուզության՝ ռուսական իշխանությունները կարծում են, որ «Ռուսաստանը թուլացրել է տարածքի զգալի մասը հետ գրավելու ուկրաինական ջանքերը», և որ «արևմուտքի և ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային սահմանափակ է, հատկապես Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի լույսի ներքո», ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը, չնայած Արևմուտքի բոլոր պատժամիջոցներին, օգտագործելով իր արտաքին շփումները, շարունակում է իրականացնել տնտեսական հարվածները մեղմելու իր քաղաքականությունը։ Այս կապակցությամբ ԱՄՆ հետախուզությունը մատնանշում է «Մոսկվայի և Պեկինի խորը տնտեսական փոխազդեցությունը»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live