Հովհաննես Համբարձումյանը երկարաձգել էր գործող պայմանագիրը մակեդոնական «Վարդարի» հետ
ՍՊՈՐՏՀայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մակեդոնական «Վարդարի» հետ երկարաձգել էր գործող պայմանագրի ժամկետը մինչեւ 2018 թվականի հունիսի 15-ը:«Արմենպրես»-ի տեկացմամբ, ֆուտբոլիստը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է, որ ստորագրված նոր պայմանագիրը խոսում է այն մասին, որ ակումբում վստահում են իրեն:
«Ես գոհ եմ ակումբում իմ կարգավիճակից, ստեղծված պայմաններից եւ պատրաստ եմ շարունակել ելույթներս թիմում: Ուրախ եմ, որ առաջիկա երկու տարում կրկին խաղալու եմ այստեղ: Հուսով եմ թիմակիցներիս հետ կկարողանանք առաջիկայում ավելի մեծ հաջողությունների հասնել» - ասել է Համբարձումյանը:
Հավելենք, որ Հովհաննես Համբարձումյանը «Վարդարի» մեկնարկային կազմում անցկացրել է 41 հանդիպում, խփել է 6 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում: