Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք համոզված ենք, որ այս ամենի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն, Արցախը միայն դրա ողբերգական սկիզբն էր. Ավետիք Չալաբյան

ԲԼՈԳ

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, իր իսկ խոսքերով "ռադը քաշելու" փոխարեն, փորձեց մեր ժողովրդին կրկին կերակրել ստերի և մանիպուլացիաների մի նոր տարափով, փորձելով հող նախապատրաստել թշնամուն հերթական միակողմանի զիջումների համար։
Ի թիվս այլոց, նա հաստատեց, որ պատրաստվում է հանձնել Տավուշի սահմանագծի կարևոր մի հատված, որով ներկայումս անցնում է Երևան-Իջևան-Նոյեմբերյան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, փորձելով քողարկել դա "խաղաղության օրակարգի" մասին կեղծ և արդեն զզվելի դարձող թեզերով։
Մենք համոզված ենք, որ այս ամենի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն, Արցախը միայն դրա ողբերգական սկիզբն էր։ Երեկ մեր "Հայաքվե" նախաձեռնության խորհուրդը հստակ գնահատակն տվեց այս հերթական դավաճանական գործողությանը, առաջիկա օրերին մենք հավելյալ քայլեր կձեռնարկենք՝ ի պաշտպանություն մեր հայրենիքի և նրանում ապրող մարդկանց։ Մինչ այդ, ստորև կիսվում եմ հայտարարությամբ, և կոչ անում բոլոր արժանապատիվ մարդկանց՝ տեր կանգնել մեր հայրենիքին, նրա հող ու ջրին։
«ՀայաՔվեի» հայտարարությունը Տավուշի մարզից գյուղերի զիջման անթույլատրելիության մասին:
Հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման հարցերի հանձնաժողովի` մարտի 7-ի հանդիպումից երկու օր անց Բաքվի բռնապետական վարչակարգն ապօրինի ու վերջնագրային պահանջ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը՝ Ադրբեջանին հանձնելու Տավուշի մարզի չորս գյուղեր՝ որպես սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների շարունակման նախապայման։
Հերթական անգամ ականատեսն ենք լինում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության վրա հարկադրանքի, ուժի գործադրմամբ սպառնալիքի կիրառման, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, ռազմավարական նշանակության բարձունքներ, միջպետական նշանակության ճանապարհների հատվածներ գտնվում են Բաքվի օկուպացիայի ներքո և, ի լուր ամբողջ աշխարհի, ցինիկաբար հայտարարվել է, որ ադրբեջանական զորքերը մեկ սանտիմետր անգամ հետ չեն քաշվելու իրենց զբաղեցրած դիրքերից։
Ադրբեջանի այս լկտի գործելակերպն ուղղակի հետևանք է Հայաստանում գործող հակազգային վարչախմբի պարտվողական քաղաքականության և միակողմանի զիջումների։
Հերթական անգամ համոզվեցինք, որ գործող իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանին հանձնելը դուռ է բացել Հայաստանի հանդեպ նորանոր ագրեսիաներ գործելու համար։ Բավքի այս սանձարձակությունը ցույց է տալիս նաև, որ Փաշինյանի վարչախմբի իշխանության ներքո Հայաստանը չի դիմակայում ադրբեջանական ագրեսիային և ոչ էլ ապահովում է այդ ագրեսիան կանխելու ունակ դաշնակից կամ գործընկեր երկրների աջակցությունը։
Այս վարչախումբը ծրագրված կերպով մեր երկիրը ներքաշել է աշխարհաքաղաքական խարդավանքների ու բախումների ոլորտ՝ այն կանգնեցնելով նոր ու ավերիչ պատերազմի շեմին, որից խուսափելու համար պատրաստ է նորանոր, ոչ պակաս կործանարար զիջումների գնալ։ Այսպիսի զիջումները կմասնատեն Հայաստանը և նրա տարբեր մասերը կդարձնեն հետագա ագրեսիայի հեշտ թիրախ։
Ուստի վերահաստատում ենք մեր համոզմունքն առ այն, որ Փաշինյանի վարչախումբն այլևս որևէ իրավունք չունի Հայաստանի անունից բանակցություններ վարելու և պետք է օր առաջ հեռանա՝ ճանապարհ բացելով ազգային պրագմատիկ իշխանության ձևավորման համար, որը կհամախմբի մեր ժողովրդին՝ հայրենի հողի յուրաքանչյուր սանտիմետրը պաշտպանելու համար։
«ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդ

Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»