Բյուրեղավանում կինը տան բակում, ծառից կախված, հայտնաբերել է ամուսնու մարմինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Բյուրեղավանի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Բյուրեղավան քաղաքի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են ծառից կախված տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ե․ Ս․-ն է, ում բակում, ծառից կախված վիճակում, հայտնաբերել է նրա կինը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live