Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ագաթանգեղոսի «Պատմության» գաղտնիքը

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեզանում տարիներ ի վեր հաստատված սովորության համաձայն մենք խոսում և ներկայացնում ենք պատմական հայտնի դրվագները ընդհանուր կամ մեր կարծիքով հիմնական գծերով: Այդ կարծրատիպին հետևում են կրթական ոլորտի շատ աշխատողներ, մեր դպրոցներում, հաճախ նաև բուհերում կրկնվում են նույն փաստերը, ներկայացվում են նույն դրվագներն ու տեսարանները, ասվում են նույն խոսքերը: Այսպես առաջացավ մեր իսկ պատմության իմացության մի փակ շրջան կամ կարծրատիպ, որ կրկնվում է տարեցտարի` տպավորություն ստեղծելով, թե անհրաժեշտ գիտելիքները փոխանցել ենք մատաղ սերնդին, բայց իրականում դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ սահմանափակ ու կրկնվող պատմությունների մի շարան, որ արդեն իսկ հոգնեցրել է մեր երիտասարդներին:

ՄԻՆՉԴԵՌ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԸ ԱՄԵՆԻՑ ԿԱՐԵՎՈՐՆ Է ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԵՎ ՆՈՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Ակնհայտ է, որ մեր ժողովրդի պատմության մեջ կա մի մեծ գաղտնիք, որ փնտրում է իր բացահայտողին, կա մի առեղծված, որ մեկնաբանություն է ուզում: Այսօր մեզ հուզող ցավոտ հարցերը դարեր շարունակ հուզել են նաև մեր նախնիներին, հուզել են հին դարերում, ծանր մտորումների տեղիք են տվել նաև նոր ժամանակներում, բայց կորել, անհետացել և մոռացվել են` այդպես էլ լուծում չգտնելով: Հայ միտքը մշտապես եղել է տառապանքի մեջ, տանջվել, տոչորվել է` չգտնելով հայոց հարցի կամ մեր պատմության ողբերգության պատճառները:

Եվ հիմա նորից կենդանացած, չլուծված, բայց չմոռացված, կորած, բայց դեռ կենդանի, անտեսված, բայց և կարևոր, հին մատյաններում արձանագրված, մեր պատմիչների շուրթերով հնչեցված այդ ցավոտ հարցերը նորից եկել ու պատել են մեր հոգին:

Իրոք, համաշխարհային քաղաքակրթության մեջ կարևորագույն դեր կատարած մեր ժողովրդին ինչո՞ւ են մշտապես կեղեքել դարերն ու ժամանակները, ինչո՞ւ ենք ունեցել այդչափ թշնամիներ։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԱՅԴՔԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՏՎԵԼ ԵՎ ՏԱԼԻՍ ԵՆՔ

Տարօրինակ է, բայց այդ հարցի պատասխանը կա մեր պատմության մեջ, որ չուզեցինք ճանաչել և չկարողացանք մեկնել: Այդպես է, քանի որ ամեն անգամ, նույնիսկ մեծագույն աղետից ու կորուստներից հետո կրկնել ենք նույն խոսքերը, միշտ պատասխանատու ենք հռչակել օտարին, համարձակություն չենք ունեցել պատասխանատվությունը մեզ վրա վերցնելու: Եվ դարեր շարունակ քայլել ենք նույն աղետալի ճանապարհներով, կրկնելով նույն սխալները: Հայոց պատմության դասը երբեք դասագիրք չմտավ, չուսուցանվեց երիտասարդ սերնդին, չբացապարզվեց հայ հոգու առաջ, չմեկանաբանվեց մեր լսարաններում:

Ոսկեդարի հայ գրականության մեծագույն դեմքերից մեկը Ագաթանգեղոսն է, որի «Հայոց պատմությունը» նույնպես գիտենք այնքանով, որքանով... Եվ գրքից գիրք, տպագիր բազում հրապարակումներով կրկնվում են նույն մտքերը` ստեղծելով կեղծ իմացության պատրանք: Ասվել է և ճիշտ է ասվել, որ 5-րդ դարի մեծագույն պատմիչն է նա` «Պատմություն հայոց» կամ «Գիրք Ս. Գրիգորիսի», կամ »Պատմություն և վարք Ս. Գրիգորիսի» երկի հեղինակը: Ագաթանգեղոս նշանակում է բարի հրեշտակ, ավետաբեր` տիրոջ կողմից ուղարկված կամ բարի լրաբեր: Նա պաշտոն է ունեցել Տրդատ Մեծի արքունիքում, եղել է հայոց արքայի քարտուղարը, ականատեսն է այն արյունալի իրադարձությունների, որ կատարվել են Հայաստանում` քրիստոնեության տարածման տարիներին: Եվ Տրդատ արքայի հանձնարարությամբ էլ գրել է իր դարաշրջանի «Հայոց պատմությունը»:

Ասվել և կրկնվել է բազմիցս, որ Ագաթանգեղոսի պատմության նյութը չորրորդ դարի դեպքերն են, քրիստոնեության մուտքը Հայաստան, Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմյան կույսերի հավատն ու չարչարանքները, Տրդատ արքայի պայքարը նրանց դեմ: Հետո նույն Տրդատ արքան հրաշքով հավատափոխ եղավ և 301 թվականին արյունով ու հրով քրիստոնեությունը հռչակեց Հայաստանում պետական կրոն: Ասվել և կրկնվել է, որ Ագաթանգեղոսի պատմության առաջմղիչ ուժը հրաշքն ու հրաշագործությունն է: Այդպես Աստծո միջամտությամբ պատժվում է Տրդատ արքան, թափառում խոզակերպ և նրան այդ վիճակում տեսնելով` ընկճվում են հայ իշխանները և փրկություն որոնում նոր հավատի մեջ:

Ա՞ՅՍ ԷՐ ԱՐԴՅՈՔ ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍԻ ԱՍԵԼԻՔԸ

Ուշադիր եթե ընթերցենք այս հանճարեղ մատյանը, այնքա~ն գտնելիք կգտնենք, կհայտնվենք իմացության անմահ մի գանձարանում, կգտնենք հայ հոգու կերպար-նշաններ, որ հավերժորեն ապրել են մեր հոգում և գրականության մեջ:

Առաջինը, որով հիացնում է Ագաթանգեղոսը, դա իր զարմանալի հայերենն է, լեզվական հրաշքը, որով ոսկեդարյան հայերենը լավագույն գիտնականների կողմից ճանաչվեց ու գնահատվեց իբրև աշխարհի լավագույն լեզուներից մեկը: Ահա թե ինչպես է սկսում իր պատմությունը այս տաղանդավոր գրողը.

«Նավարկողների բուռն և բաղձալի իղձն է խաղաղությամբ հասնել նավահանգիստ»: Հետո խոսում է մարդկության մասին, որ նավարկում են կյանքի ծովում` «սրտերը լի կասկածով ու երկյուղով, ձիարձակ արշավում են կապույտ դաշտում, անքայլ երթով և չընթացող ոտքերով թռչում են ծովի կուտակադեզ ալիքների ու ջրերի հորձանքների վրա: Ուր բարկացայտ ալիքները կուտակվում են լեռնաձև, խոնարհվում ելևէջներով, ըստ քանքարավոր քնարահար Դավթի երգի` «Ելնում են, լեռնանում և իջնում են – դաշտանում»:

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍԻ ՀՐԱՇՔ ԷՋԵՐԻ ՄԵՋ ԽՈՍՈՒՄ Է ՄԵՐ ՀԻՆ ՆԱԽՆԻՆ` ԱՄԵՆ ԻՆՉՈՎ ԱՇԽԱՐՀԻՑ ԶԱՏՎՈՂ, ԻՐ ԽՈՀԵՐՈՎ ՀԱՆՃԱՐԵՂ, ԵՐԿՆՔԻ ՀԵՏ ԽՈՍՈՂ ՀԱՅ ՀՈԳԻՆ

Նա, որ պիտի պատմիչ լիներ, տարեգրի պարտաճանաչությամբ շարադրեր դեպքերը և ներկայացներ իր ժամանակի նշանավոր դեմքերին, ահա այս նույն պատմիչը իր պատմության առաջին իսկ էջերում խոսակցություն է բացում հոգևոր արժեքների վեհության մասին, որ «աստվածասերների համար մեծություն է, որ նման է թանկագին մարգարտի, նուրբ բոլորակաձև, լուսավոր, հազվագյուտ, որը չունի բիծ կամ արատ իր ճաճանչավոր փայլի մեջ, այլ առատորեն զարդարում է թագավորների վայելուչ թագերը»:

Ագաթանգեղոսը զավակն է մի ժողովրդի, որ լույսի ծնունդ է, լուսատենչ ու արևապաշտ: Ահա ինչու ամեն առիթով կամ էլ անառիթ նա խոսակցություն է բացում հոգևոր արժեքների մասին, ոգու լույսի մասին, որ իր ժողովրդի էությունն է: Լույսի ճաճանչը, շարունակում է Ագաթանգեղոսը, «ոչ միայն թագավորի գլուխն է զարդարում, ի տես այլոց, այլև ամենքին է զարդարում, լուսավորում, ճոխացնում, ամենքին է գոհացնում, մխիթարում, բժշկում, թագավորներին շքեղացնում է... աղքատներին ճոխացնում է, թոթափում, բարձրացնում աղբակույտից և հավասարեցնում իշխաններին, ինչպես նաև երկրները լցնում է օրհնությամբ, իսկ տարին բոլոր` քաղցրությամբ»:

ԻՐ ԴԱՐԻ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵԾ ՀՈՒՄԱՆԻՍՏԸ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԲԱՑՈՒՄ ԿԱՏԱՐՅԱԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ

Նրանք՝ այդ լուսավոր անձերը «չարչարվածներին հանգիստ են բերում, առատ դարման են տալիս` լի ամենայն բարիքներով, նրանք կարող են բժշկություն տալ առանց դեղերի, խունկերի արմատների. շենություն կարող են շնորհել քաղաքներին իրենց տիրոջ մարդասիրությամբ... և ցույց տալ երկնային ճանապարհների ելքը` առ Աստված բարձրանալու համար: Ուղեցույց են Աստծո արքայության ճանապարհների: Նրանք են, որ իրենց տիրոջ համար չարչարված մեռան, անմահացան և իրենց անունն ու խիզախության պտուղները աշխարհին թողեցին: Կյանք են նրանք ու փրկություն նրանց համար, որոնք մեղքերով են աղքատացած, նրանք երկնավոր արքայի մեծության գանձ են` երկրում ծածկված, իրենց հավատքով խնդացնում և ուրախացնում են», հագցնում են մերկերին, հագեցնում են քաղցածներին, որոնք անգիտության մեղքերի պատճառով սովյալ են, ծարավներին արբեցնում են առաքինության բաժակով և երկնային գանձը տալիս են նրանց, որոնք առավելագույնն ունեն, քանզի «ով որ ունի, կտրվի նրան և կավելացվի»:

Մեր նախնիները հավատացե՞լ են կատարելության: Այո, հավատացել են և այն էլ ինչպես, և Ագաթանգեղոսը կերտում է մարդու իդեալական մի կերպար, նրան անվանելով կյանքի զարդ, կյանքի հրաշք ու մարգարիտ. «Այսպիսի մարգարիտը ոչ միայն հոգիների, այլև մարմինների զարդ ու պայծառություն է: Նման մարդկանց բարեխոսությամբ է, որ Աստված աշխարհին շենություն է պարգևում, քանզի Աստվածային գութը նրանց վրա իջնելով` ողորմություն և քավություն է շնորհում աշխարհին»:

Այո, մեր դպրոցներում պիտի կարդանք Ագաթանգեղոս, պիտի կարդանք իբրև ուղեցույց մատյան` ինչպես սիրել հայերենը: Որտե՞ղ, ո՞ր դարում և ո՞ր երկրում է մարդկային լեզուն հասել այսպիսի կատարելության, հոգին այսպիսի բարձրության, սիրտը այսպիսի նրբության, և մարդն այսպիսի Աստվածային մեծության:

ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է` ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՄԵՐ ՀԶՈՐ ՆԱԽՆԻՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ, ՄԵՐ ԱՆՑՅԱԼԸ ԵՎ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ

Որտե՞ղ փնտրենք Ագաթանգեղոսի մատյանի գաղտնիքը: Մեծ գրող է նա` մարդու կատարելության հավատքով ապրող հոգի: Եվ իր մատյանի գաղտնիքն էլ իր կերտած կերպարներն են, որ անձեր լինելով հանդերձ` խորհրդանշեցին դեռևս չորրորդ դարում գոյությունը ԵՐԿՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ:

Ագաթանգեղոսի կերտած այդ հակընդդեմ կերպարներից մեկը նոր Հայաստանն է: Ահա վաղ առավոտյան, ինչպես նկարագրում է պատմիչը, թագավորական պալատ մտավ արքայական դահճապետը առնելու համար սուրբ Գայանեի սպանման հրամանը: Եվ մինչդեռ դահիճները պատրաստվում էին տանջելով սպանել սուրբ Գայանեին` նա սկսեց խոսել իր ընկերների հետ ու դիմեց Աստծուն. «Գոհանում ենք քեզանից, Տեր, որ մեզ արժանի դարձրեցիր քո մեծ անվան համար մեռնելու... Հիշիր. Տեր, որ քո անվան համար մեռնում ենք ամեն օր, իբրև ոչխար, որ մորթվելու է տարվում»:

Սուրբ կույսը երջանկանում էր մահվամբ և մահվամբ էր իրեն արժանի համարում աստվածությանը: Եվ իր երանությունն էր, որ ինքն էլ մասնակից դարձավ Հռիփսիմեի և նրա ընկերների մահվանը: Նա շտապում և փափագում էր հասնել տանջամահ արվածներին ու սպանվածներին: Մահն այնքան փափագելի էր այդ նոր աշխարհայացքի տեսանկյունից, որ կույսը խնդրում էԱստծուց չմերժել իրեն և թույլ տալ գնալու մահվան ճանապարհով:

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՍԽԱԼ ԸՆԿԱԼՈՒՄ ԷՐ ՍԱ, ՈՐ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԻՇԽԵՑ ՀԱՅ ՀՈԳԻՆԵՐԻՆ` ՏԿԱՐԱՑՆԵԼՈՎ ՄԵՐ ՄԱՐՏՆՉՈՂ ԲԱԶՈՒԿՆ ՈՒ ԿՈՐՈՎԸ ԴԱՐԵՐ ՈՒ ԴԱՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ

Սակայն Ագաթանգեղոսի նույն այս մատյանում մենք տեսնում ենք հին Հայաստանը` իր սկզբնական աշխարհայացքով: Ահա Խոսրով արքան, որ Պարսից տերության մեջ երկրորդն էր, ինչպես պատմում է Ագաթանգեղոսը, և օգտվում էր ամեն հնարավորությունից Հայաստանն անկախ դարձնելու: Նա էր` Հայոց Խոսրով թագավորը, որ Պարսից տերությունը տկարացած տեսնելով` սկսեց բանակ կազմել և զորք գումարել, ասպատակ սփռեց պարսից երկրում և արշավեց Ասորեստանի կողմերը` մինչև Տիզբոն: Մեծ ավար առավ Հայոց արքան, ավերեց թշնամական քաղաքներն ու ավանները, նրանց ողջ երկիրը թափուր ու ավերակ դարձրեց: Իր ցեղի վրեժն էր լուծում` «ապավինելով իր զորքի բազմությանը և հույսը դնելով նրա քաջության վրա»:  Եվ քանի որ քաջ մարդու համբավ ուներ, ձեռք բերեց նաև բազում դաշնակիցներ, որոնք փութաջանորեն և մեծ բազմությամբ եկան միանալու Հայոց Խոսրով արքային: Ովքեր դիմադրում էին Հայոց արքային, արժանանում էին դաժան պատժի: Քաջակորով Հայոց արքան կոտորեց պարսից ամբողջ զորքը` դաշտերի ու ճանապարհների վրա նրանց դիաթավալ սփռելով և ապա ցնծալի ուրախությամբ, մեծ հաղթությամբ և բազում ավարով վերադարձավ Հայոց կողմերը:

Ագաթանգեղոսի պատմության մեջ այսպես էր ներկայացվում հին Հայաստանը` մեր քաջ նախնիների երկիրը: Եվ պատմիչը մտահոգ գրչով ներկայացրեց և պատմության համար հիշատակ թողեց նոր Հայաստանի աշխարհընկալումը` նշանավորված մահվան երկրպագությամբ, պայքարի մերժումով, թշնամու առջև խոնարհ ու վիզը ծուռ և մորթվելու պատրաստ նոր կերպարներով: Ահա այն գաղտնիքը կամ առեղծվածը, որ մեզ համար իբրև պատգամ թողեց Ագաթանգեղոս պատմիչը: Եվ մենք ենք, որ պիտի ընտրություն կատարենք` հին և նոր Հայաստանի միջև:

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին 5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալՓոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին. ՔԿ Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանիցԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասինՉորսամյա տղան պատահաբար կրակել և սպանել է իր կրտսեր զարմիկինUcom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ Ադամյան