Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գյուղատնտեսությունն ապահովեց երկրի տնտեսական աճի զգալի մասը

ԲԼՈԳ

Կարեն Մկոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու հարցում պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2012 թվականից սկսած մեր երկրում իրականացվում են հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի և դիզելային վառելանյութի հատկացման ծրագրեր:

Կառավարությունն իր այս տարվա առաջին` հունվարի 14- ի նիստում որոշեց 2015թ. չիրացված ավելի քան 2 հազար 594 տոննա ազոտական պարարտանյութի սուբսիդիան և դրամաշնորհը` ընդամենը շուրջ 183 մլն դրամի, 759 տոննա ֆոսֆորական և 734,5 տոննա կալիումական պարարտանյութի սուբսիդիան և դրամաշնորհը` ընդամենը մոտ 195 մլն դրամի վերադարձը ՀՀ պետբյուջե երկարաձգել մինչև 2016թ. ծրագրով պարարտանյութերի իրացման ավարտը:

Գործադիրը կիրառում է գյուղատնտեսության պետական աջակցության բազմապիսի ծրագրեր: Անցած տարի, օրինակ, փետրվարի 5- ի նիստում որոշվեց ազոտական պարարտանյութի 1 պարկը շահառուներին վաճառել 6 հազար. ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի 1 պարկը` 7 հազար, դիզելային վառելանյութի 1 լիտրը` 350 դրամով: Ավելին, փետրվարի 19- ի նիստում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման նպատակով հատկացվեց շուրջ 290 մլն դրամով ավելի գումար, քան նախորդ տարի, ինչը հնարավորություն տվեց տարբերակված 4 և 6 տոկոսի փոխարեն երկրի բոլոր համայնքների համար կիրառել վարկերի տոկոսադրույքների 6 տոկոսային կետի սուբսիդավորում: Գործընթացի շարունակմանը նպաստեց 2015թ. մայիսի 14- ի որոշումը, որով կառավարությունը գյուղատնտեսության վարկավորման սուբսիդավորումը շարունակելու նպատակով 10 մլրդ դրամ հատկացրեց ՀՀ կենտրոնական բանկին, որն էլ իր հերթին գումար տրամադրեց այդ ծրագրով զբաղվող բանկերին: Այսպիսով, այս ծրագրով գյուղացին վարկը 14- ի փոխարեն ստացավ 8 տոկոսով:

Գյուղացիական տնտեսությունների համար պակաս կարևոր չէր կառավարության 2015թ. ապրիլի 30- ի այն որոշումը, որով ջրօգտագործողներին հնարավորություն տրվեց 80 հազար հա հողատարածության ոռոգման ջուրն ստանալ անհատույց: Նույն նիստում անասնապահության զարգացմանն աջակցելու նպատակով կառավարությունը պայմաններ ստեղծեց, որպեսզի հանրապետություն ներկրվի 257 տոհմային երինջ: Ավելի ուշ` 2015- ի սեպտեմբերի 19- ի նիստում գործադիրը փոփոխություն կատարեց իր այս որոշման մեջ և ապահովեց ևս 453 տոհմային երինջի ձեռքբերումն ու ներկրումը:
Գյուղատնտեսությունը պարտք չմնաց պետությանը: Հայրենանվեր աշխատանքի շնորհիվ ոլորտի աշխատողներն ապահովեցին տնտեսական բարձր արդյունք` երկնիշ տնտեսական աճ և դրեցին այս տարվա բերքի հիմքը:

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար