Բախվել են Hyundai-ն ու ՎԱԶ 2121-ը․ Hyundai-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում՝ «Շատո վիլիջ» հյուրանոցի դիմաց ավտովթար է տեղի ունեցել և կա զոհ, գրում է Shamshyan-ը։
Տեղում պարզվում է, որ բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։
Արդեն տեղում «Hyundai»-ի վարորդ Գ․ Մկրտչյանը հայտարարել է, որ ավտոմեքենան օգտագործում է որպես դիատար և Երևանից-Նոյեմբերյանի դիահերձարան դի է տեղափոխելիս եղել, երբ տեղի է ունեցել բախումբը։
Վթարի հետևանքով Գ․ Մկրտչյանն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։