Սունակը հույս է հայտնել, որ մինչև նոյեմբեր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ուղերձ է հղել Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին, որում, մասնավորապես, ասվում է, որ կա պատմական հնարավորություն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը դադարեցնելու համար։
«Ներկայումս կա պատմական հնարավորություն Ադրբեջանի համար՝ վերջ դնելու Հայաստանի հետ տասնամյակներ տևած հակամարտությանը»,- նշել է Սունակը և հույս հայտնել, որ մինչև նոյեմբեր, երբ Ադրբեջանում մեկնարկելու է ՄԱԿ-ի COP29 համաժողովը, երկրների միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։
Սունակի ուղերձը X-ում փոխանցել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



