Վրաերթ՝ Կոտայքում. «Lexus»-ը Եղվարդի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում 32-ամյա Հ. Մ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում՝ դեպի Եղվարդ ընթանալիս վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ օպերատիվորեն կժամանեինշտապօգնության բժիշկները, տեղում բուժ է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա օգնել է բժիշկներին՝ նրան տեղափոխել Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վրաերթի փաստով Նաիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: