Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քարակերտ գյուղի գիշերային ակումբում սպանություն է կատարվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ավարտվել է 2023թ հուլիսի 3-ին Արմավիր մարզի Քարակերտ գյուղում գործող գիշերային ակումբի դիմաց տեղի ունեցած սպանության, ևս 2 անձի նկատմամբ սպանության փորձի, խուլիգանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նշված օրը՝ ժամը 05:26-ին, տեղեկություն էր ստացվել այն  մասին, որ կտրած-ծակած վերքերով «Արմավիր» ԲԿ են տեղափոխվել Քարակերտի 3 բնակիչներ, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ հուլիսի 3-ին՝ ժամը 00․00-ի սահմաններում Քարակերտում գտնվող գիշերային ակումբ են ժամանել հիշյալ բնակավայրի 4 և Արագածոտնի մարզի Արտենի գյուղի 2 բնակիչ, որտեղ էլ վերջիններիս միջև կենցաղային, անհիմն խնդրի շուրջ վիճաբանություն է սկսվել, որը, րոպեներ անց հարթվել է։

Սակայն, ժամը 3-ի սահմաններում, երբ Արտենիի 23-ամյա բնակիչը գտնվել է ակումբի դռան մոտ, իր հետ մինչ այդ վիճաբանած Քարակերտի բնակիչներց մեկը նրան հրավիրել է դուրս։

Երիտասարդն էլ, գրպանից հանելով մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված սուր կտրող առարկան, մոտեցել է իրեն կանչողին և սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքից մղված, ձեռքում պահած առարկայով, վերջինիս կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է նրա ազդրին, ապա բութ առարկաների ներգործությամբ հարվածներ հասցրել նաև վիրավոր տղամարդու գլխին՝  նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:  

Շարունակելով խուլիգանական վարքագիծը, երիտասարդը նույն կռվի ընթացքում հարվածներ է հասցրել նաև Քարակերտի բնակչի 2 ընկերներին, որոնցից մեկը կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքից մահացել է, իսկ մյուսին պատճառվել է  կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։

Բացի այդ, Արտենիի 23-ամյա բնակիչը համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հիշյալ ակումբում հնչեցրել է հայհոյանքներ՝ խոչընդոտելով ակումբի բնականոն աշխատանքը:

Այդ ընթացքում, Քարակերտի՝ արդեն վիրավոր վիճակում գտնվող բնակիչներից երկուսն իրենց 3-րդ համագյուղացու հետ միասին մահակներով սկսել են հարվածներ հասցնել վերջինիս, ինչի հետևանքով էլ ակումբի տարածքում ծեծկռտուք է սկսվել, որին միացել է նաև 23-ամյա երիտասարդի ընկերը։

Քարակերտցի երիտասարդների  և Արտենիից 23-ամյա երիտասարդի ընկերոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հաշտության և գործուն զղջալու հիմքով։

23-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (2 դրվագ), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, 23-ամյա երիտասարդի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»11-ամյա զբոսաշրջիկը մահացել է, երբ նրա մազերը խցանվել են լողավազանի ջրահեռացման խողովակի մեջՄյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով Ռուս երեխաները վտանգավոր վիրուսով են վարակվել Թուրքիայի հինգաստղանի հյուրանոցումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Վահե Շարաֆյանի հետ Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՈւկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել «Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրըԴրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»4000 ռուբլու դիմաց կենդանի այրել է իր հարևանինՎթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԱնգլիայում կարգելվի մինչև 16 տարեկաններին էներգետիկ ըմպելիք վաճառել Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում