«Վերադառնալ հայրենի՞ք»․ Մերժել են Եվրատեսիլում Ադրբեջանի երգի բառերի նախնական տարբերակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Ադրբեջանը հրապարակեց Եվրատեսիլում իր մրցութային երգը։ Երգիչներ Ֆահրինը եւ Իլքին Դովլաթովը կկատարեն Özünlə Apar (Վերցրու այն քեզ հետ) երգը։ Շաբաթներ առաջ եվրատեսիլյան հայտնի Wiwibloggs կայքը հրապարակել էր երգի այլ վերնագիր՝ going back to diyar (Վերադառնալ հայրենիք)։ Ադրբեջաներենից թարգմանաբար diyar նշանակում է հայրենիք։
Այնուհետև համացանցում հայտնվեց երգից մի հատված, որում երգիչն այդ տողերը կատարում էր այսօր հրապարակված մրցութային երգի երաժշտության հիման վրա։
Ըստ ամենայնի՝ Եվրոպական հեռարձակողների միությունը ստիպել է Ադրբեջանին վերանայել եւ փոփոխել երգի բառերը՝ քաղաքական կոնտեքստի պատճառով, ինչն արգելված է մրցույթի կանոններով։
Հիշեցնենք, որ այս տարի նման եւս մեկ փորձ եղել է։ ԵՀՄ-ն չի ընդունել Իսրայելի October rain (Հոկտեմբերի անձրև) անվանմամբ երգի բառերը (իսրայելա-պաղեստինյան պատերազմի սկիզբը հոկտեմբերի 7-ն է) եւ պահանջել է փոխել տեքստից հատվածներ,ինչից հետո միայն հաստատվել է Իսրայելի մասնակցությունը Եվրատեսիլին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live