Crystal Cruises ընկերությունը կվերանայի Թուրքիայով անցնող ուղերթները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամաշխարհային ծովային ճամփորդությունների խոշորագույն ընկերություններից մեկը՝ Crystal Cruises-ը, կվերանայի իր ուղերթներից առնվազն վեցը, որոնք 2015 թվականին իրականացվել են Թուրքիայի նավահանգիստներով, դրանք, անվտանգության նկատառումներից ելնելով, փոխարինելով Հունաստանի նավահանգիստներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է փոխադրողի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Ընկերության վեց միջազգային շրջագայությունները 2015 թվականին իրականացվել են Թուրքիայի նավահանգիստներով»,-ասել Է նա, հավելելով, որ Ստամբուլ եւ Քուշադասի մտնելու փոխարեն Crystal Cruises-ն այժմ «կկենտրոնանա հունական ուղղության վրա»:
«Մեր հյուրերի անվտանգությունն ու հոգեկան հանգստությունը մեր գլխավոր խնդիրն Է, եւ մենք այդ կապակցությամբ նվազագույն իսկ ռիսկեր չենք ստանձնի»,- CrystalCruises-ի մամուլի ծառայությունը մեջբերում Է իր գլխավոր տնօրեն եւ նախագահ Էդի Ռոդրիգեսի խոսքը:
Գերմանիայի տասը զբոսաշրջիկներ հունվարի 12-ին զոհվել են Ստամբուլի ամենաբանուկ թաղամասերից մեկում՝ Սուլթանահմեդում, իրականացված պայթյունի հետեւանքով: Պայթուցիկ սարքը գործի Էր դրել մահապարտ ահաբեկիչը:



