Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհները բաց պահելու համար ճանշիններն աշխատում են գերլարված ռեժիմով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին՝ Աշտարակում, Ապարանում, Արագածում, Արթիկում, Աշոցքում, Հրազդանում, Սևանում, Ճամբարակում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Տիգրանաշենի լեռնանցքում երեկվանից ձյուն է տեղում։ Իսկ Ապարան-Քուչակ-Ալագյազ հատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյան հետ միասին նաև քամիներ են և բուք։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Ապարան-Քուչակ ճանապարհն սպասարկող «Ապարան» ՃՇՇՁ ընկերության տնօրեն Արտյոմ Գասպարյանը նշեց, որ ճանշինի աշխատակիցներն ամբողջ գիշեր աշխատել են, որպեսզի ճանապարհը երթևեկելի լինի։ «10 միավոր տեխնիկա ունենք։ Անընդմեջ աշխատել ենք, ճանապարհը չի փակվել։ Հիմա քամին թուլացել է։ Ճանապարհը բաց է»,- ասաց նա։

Ալագյազ-Ծիլքար-Արթիկ առավել բքառատ ճանապարհահատվածում, որտեղ ձմռանը մշտապես բուք է լինում, ճանապարհի ձմեռային պահպանության աշխատանքներն իրականացնում է «Հովհաննես Մարտիրոսյան» ՓԲ ընկերությունը։ Ընկերության գլխավոր ինժեներ Ղևոնդ Չախոյանի խոսքով՝ երեկ առավոտից ճանապարհահատվածում ուժեղ բուք էր։ 8-ժամյա հերթափոխով 16 մարդ և 8 միավոր տեխնիկա է աշխատել. «Ամենադժվարը Ծիլքար-Արթիկ հատվածն է։ Անընդմեջ մաքրում ենք, չենք սպասում, որ բուքը դադարի, հետո աշխատենք։ Եթե չմաքրենք, տեխնիկան չաշխատի՝ հնարավոր չի լինի այդ ճանապարհը բաց պահել& raquo;,- ասաց նա։ Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը սպասարկում է «Արթիկ ճանշին» ՓԲ ընկերությունը:

Տնօրեն Վահագն Բաղդասարյանը նշեց, որ հատուկ տեխնիկայի օգնությամբ ձյունը մաքրվել է ճանապարհից, ինչից հետո պարբերաբար իրականացվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ։ Արագած-Սպիտակ հատվածում ճանապարհների մաքրման աշխատանքները կատարում է «Սպիտակ ճանապարհ» ՓԲ ընկերությունը։ Ընկերության տնօրեն Մանվել Արղամանյանի խոսքով՝ ուժեղ քամու և ձյան պատճառով ճանապարհը դարձել էր դժվարանցանելի. «Բայց հիմա ամբողջությամբ մաքրվել է։ Առավոտը քամին թուլացավ, ժամը 6-ից սկսել ենք աշխատանքները։ Հիմա ճանապարհը նորմալ երթևեկելի է»:

Եղանակային ծանր պայմաններում հանրապետության միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային պահպանությունն իրականացնող ճանշինների աշխատակիցներն աշխատում են գերլարված ռեժիմով։ Աշխատանքն անընդմեջ է, օրը 24 ժամ, մի քանի հերթափոխով։

 

Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT