Մեքսիկայում Վրաստանի շուրջ 30 քաղաքացի գերի է ընկել տեղի կարտելին. առևանգողները 90 հազ․ դոլար են պահանջում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի շուրջ 30 քաղաքացի, որոնք փորձել են Մեքսիկայով հասնել ԱՄՆ սահման, գերի են ընկել տեղի կարտելին, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Հարազատները հայտնել են, որ առևանգողները պատանդներին ազատ արձակելու դիմաց 90 հազար դոլար են պահանջում։
«Մտավարի» հեռուստաալիքը ցուցադրել է անհետ կորածներից մեկի հաղորդումը, որին թույլ են տվել կապվել հարազատների հետ՝ գումար խնդրելու համար։ Նա ասել է, որ իրեն նկուղում են պահում 120 այլ պատանդների հետ։ Ըստ ամենայնի, նրանց թվում կան նաև այլ երկրների քաղաքացիներ։
Հարազատները դիմել են Վրաստանի ԱԳՆ-ի օգնությանը։
Վրաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ փորձում են լրացուցիչ տեղեկություններ ստանալ։ Դեսպանատան միջոցով նրանք կապ են հաստատել մեքսիկական ներգաղթի ծառայության հետ։ Մինչ այժմ չի հաջողվել պարզել Վրաստանի քաղաքացիների գտնվելու վայրը։
«Պիրվելիի» աղբյուրները պնդում են, որ գումարի կեսը՝ 45 հազար դոլարն, արդեն փոխանցվել է 15 հոգու համար։ Այժմ, իբր, շարունակվում է մյուսների հարցով սակարկությունը։
Հեռուստաալիքի զրուցակիցը, որը ծանոթ է այդ հարցին, կարծում է, որ չպետք է հույս դնել տեղական իշխանությունների օգնության վրա։ Նա հայտարարել է, որ Վրաստանի քաղաքացիներին կարտելին են հանձնել անմիջականորեն Մեքսիկայի ներգաղթի ծառայության աշխատակիցները։