Հյուսիսային Կորեայում հայտարարել են խումար չառաջացնող ալկոհոլի ստեղծման մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀյուսիսային Կորեայում պատրաստել են ոգելից խմիչք, որն, այդ երկրի մասնագետների խոսքով՝ խումար չի առաջացնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Pyongyang Times շաբաթահանդեսին:
Հաղորդագրության համաձայն՝ Koryo Liquor անվանումն ստացած խմիչքի գաղտնիքը բարձրորակ ժենշենն Է եւ բոված բրինձը, որը բաղադրիչների թվում փոխարինում Է շաքարին:
Ինչպես նշված Է հոդվածում, նման զուգակցումը «բարձր Է գնահատվել փորձագետների եւ սպառողների կողմից, քանի որ խմիչքը շատ նուրբ Է եւ խումար չի առաջացնում»:
Հյուսիսկորեացի մասնագետների մշակած խմիչքի թնդությունը տատանվում Է 30-ից մինչեւ 40 տոկոսի սահմաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



