Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իրանի համար Թուրքիան ու Ադրբեջանը հետաքրքիր չեն տարանցիկ երկիր լինելու առումով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ու Իրանը նպաստեցին տարածաշրջանում համագործակցության նոր ձևաչափի ձևավորմանը: Խոսքը էներգետիկ ոլորտում  Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան քառակողմ համագործակցության մասին է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Վրաստանը ցանկություն ունի դիվերսիֆիկացնել գազային կախվածությունը Ադրբեջանից, Իրանն էլ պատրաստ է տրամադրել այդ գազն ու դա անել հենց  Հայաստանի տարածքով` խուսափելով և Արդբեջանի, և Թուրքիայի տարածքներից»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով, Թուրքիայի տարածքը Իրանի համար անկանխատեսելի է` կապված քրդական հարցի սրացման հետ: Քրդական հարցի սրացմամբ պայմանավորված` այդ ընթացքում Թուրքիայում նավթատարերի, գազատարերի պայթյուններ եղան, որոնց պատճառով երկրի իմիջը զգալի տուժեց: Նաև եղան գործողություններ իրանական բեռնատարների, ավտոբուսների նկատմամբ ու սկանդալային դեպքեր գրանցվեցին Թուրքիա-Իրան հարաբերությունների համատեքստում: Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ Թուրքիան կորցրեց իր գրավչությունը Իրանի համար:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս ուղին դժվար թե Իրանն ընտրի, որովհետև այստեղ լուրջ խնդիրներ կան: Ադրբեջանում ճնշվում են իրանամետ բոլոր ուժերը, Նարդարանի դեպքերն ամենաակնհայտ իրադարձություններն էին: Ադրբեջանա-իրանական խնդիրների կծիկն այնքան բարդ է, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես դա կլուծվի: Հետևաբար ամենավստահելի, ամենաարդյունավետ ուղիներից մեկը  Հայաստանն է»,-ասաց իրանագետը:

Անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր գործողություններին` իրանագետը նշեց, որ պաշտոնական Մոսկվան նպատակ ունի Վրաստանը վերադարձնել սեփական ազդեցության ոլորտ: Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է կարևոր դերակատարություն ստանձնել:

«Մեր մեջ տարածված է այն վախը, թե Ռուսաստանն անպայման պետք է խոչընդոտի:  Մի կարևոր հանգամանք կա, եթե որևէ ծրագիր չի լինում արգելափակել, ապա ճիշտ կլինի մասնակցել: Կարծում եմ `Ռուսաստանում էլ վաղուց դա արդեն հասկացել են»,-ավելացրեց Վարդան Ոսկանյանը:

 

Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT