Երևան, 20.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպար և, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից, «հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ»։ Սակայն «բնակիչների հետ» բառակապակցությունը, «Փաստ» թերթի տեղեկություններով, մեղմ ասած, չափազանցված է: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե այցելել է գյուղեր, շրջել ու զրուցել մարդկանց հետ, ինչպես սիրում էր անել ժամանակին, այլ ունեցել է դահլիճային փակ հանդիպում (նույնը՝ Կիրանցում), որին ներկա են եղել համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակիցներ, քպական ակտիվը ու ևս մի քանի «ընտրյալներ», որոնց ցանկը կազմվել է նախապես՝ մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո:

Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ Փաշինյանին, չի եղել: Ավելին, մինչև վերջին պահը Նիկոլ Փաշինյանի այցը գաղտնի էր պահվում, իսկ լրատվամիջոցների հարցին կառավարությունից պատասխանում էին, թե «վարչապետի այցերի մասին մենք միշտ ժամանակին տեղեկացնում ենք»: Մեր ունեցած տեղեկություններով, բնակիչների անունից խոսել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա բավական կոշտ ելույթ է ունեցել, նշել է, որ ադրբեջանցիները Հայաստանից բավական տարածքներ են օկուպացրել, բայց դրանց մասին խոսք անգամ չկա, այնինչ խոսվում է Ադրբեջանի պահանջը կատարելու պատրաստակամության մասին՝ Տավուշի մարզի տարածքների հետ կապված:

Աղաբաբյանը, մեր տեղեկություններով, ասել է, որ այդ տարածքների հանձնումը նախ՝ անկլավ կդարձնի հենց Ոսկեպար ու Բաղանիս գյուղերը, երկրորդ՝ վտանգի տակ կդնի ռազմավարական նշանակության ճանապարհը, ինչի հետևանքով ոչ միայն խնդրահարույց կդառնա Վրաստանի հետ կապը այս հատվածում, այլև լրջորեն կվնասի հենց Նոյեմբերյանին, որտեղից մարդիկ պարզապես կհեռանան: Մեր զրուցակցի խոսքերով, Նիկոլ Փաշինյանը «շատ ուշադիր լսել է», հետո ինչոր անորոշ բաներ է խոսել, ի մասնավորի՝ «կուսումնասիրենք», «հանձնաժողով կստեղծենք» և այլն, վախեցրել է պատերազմով, ապա հեռացել է առանց կոնկրետ բան ասելու: Ընդ որում, մեր տեղեկություններով, նա ավելի շուտ է թողել-հեռացել, քան նախատեսվում էր, ավելին, ականատեսների խոսքերով, բավական այլայլված է եղել ու նեղված՝ նույնիսկ «ընտրովի» հանդիպման ժամանակ սառն ու անբարյացակամ վերաբերմունքից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հուլիսի 20-ին և 21-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի«Մենք երբեք չենք մոռանա» Հյուսիսային Կորեայի զինվորների «հերոսական գործողությունները». ՊուտինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ինԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ հուլիսի 20-ից 24-ըՀայտնի են 23-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողներըԱԱ-2026 Եզրափակիչ․ Իսպանիա-Արգենտինա․ մեկնարկային կազմերՈւկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ ռուսական երեք տանկեր․ ԶելենսկիԱլափարսում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն․ կան զոհեր և վիրավորներՂազախստանը դատապարտել է Սև ծովի ջրատարածքում նավթ տեղափոխող նավերի վրա հարձակումներըԱդրբեջանի ճնշմամբ «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. HaaretzՍպիտակ տունը չգիտի, թե ինչով կավարտվի Իրանի հետ պատերազմըԱդրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելՄեսսիի հուզիչ ուղերձը ԱԱ եզրափակչից առաջՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԿիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքըԵրևանը Եկատերինբուրգից դեպի արտասահման ամենահայտնի ավիաուղղություններից մեկն էԻսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացմանՄուրացանի փողոցում միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտվել է․ կա ձերբակալվածՎայոց ձորում 21-ամյա երիտասարդը ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել. նրան որոնում ենՎանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանԹրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև ԻրանըԱյս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ ՄբապեՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվումԻսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվելՀայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունումՆրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը Ձերբակալվել է 1 անձ և ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել