50-ից ավելի մարդ է վիրավորվել Սարդինիա կղզու Կալյարի քաղաքում մետրոյի գնացքների բախման հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ57 մարդ Է հոսպիտալացվել Սարդինիա կղզու Կալյարի քաղաքի արավարձանում մետրոյի երկու Էլեկտրագնացքների ճակատային բախման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով իտալական ANSA գործակալությանը: Տուժածների մեծ մասը դպրոցականներ են, որոնք գնում Էին պարապմունքների, նրանք բոլորը ծեծվածքներ ու թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ավելի լուրջ վերքեր են ստացել երկու գնացքների մեքենավարները: Առգրավվել են շարժակազմերի «սեւ արկղերը»: Ենթադրվում Է, որ չի գործել ուղեսլաքը, եւ գնացքները միմյանց ընդառաջ են ընթացել միակ երկաթուղագծով: Բախումը տեղի Է ունեցել գետնուղուց դուրս՝ «Առեւտրային կենտրոն» կայարանի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



