ԵՄ-ն կարող է հուլիսին Ուկրաինային փոխանցել ՌԴ ակտիվների եկամուտը. Bloomberg
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրամիությունն աշխատում է այն օրինագծի վրա, որը հնարավորություն կտա Ուկրաինային փոխանցել ՌԴ սառեցված ակտիվների եկամուտը հուլիսին, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով փաստաթղթին։
ԵՄ-ն նախատեսում է սառեցված հաշիվների շահութահարկ մտցնել եւ ստացված միջոցները՝ մոտ 3 մլրդ եվրո տարեկան, տրամադրել Ուկրաինայի համար զենք գնելուն։
Օրինագծի համաձայն՝ եկամուտների մի մասը տարեկան երկու անգամ կփոխանցվի Խաղաղության եվրոպական ֆոնդին, որից վճարվում են Կիեւի ռազմական օգնության մատակաարումները, ինչպես նաեւ Ուկրաինայի աջակցության ֆոնդին։ Մյուս մասը կմնա կենտրոնական դեպոզիտներում՝ ծախսերը ծածկելու համար, եթե ռիսկեր առաջանան։
Ինչպես նշել է գործակալությունը, փաստաթղթի նախագծին պետք է հավանություն տան ԵՄ բոլոր անդամները։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



