Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 87,2 դոլար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նավթը թեթեւակի էժանանում է նախօրեի վստահ բարձրացումից հետո՝ կապված համաշխարհային շուկայում առաջարկի նվազման երկյուղների հետ։
Brent նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 87,22 դոլար, ինչը 0,16 դոլարով (0,18 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների ցուցանիշից։ Երեքշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 0,49 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելը 87,38 դոլար։
WTI-ի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում իջել են 0,269 դոլարով (0,31 տոկոս)՝ մեկ բարելը 83,21 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը ավելացել է 0,75 դոլարով (0,9 տոկոս)՝ մեկ բարելը 83,47 դոլար։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



