Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոչ մի լավ բան չարժե սպասել նման հայտարարություններից, ընդհակառակը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածաշրջանային այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի «վերջին կանգառը» Հայաստանն էր՝ Երևան, Հանրապետության հրապարակ: Միանգամնց նշենք, որ բարձրաստիճան ՆԱՏՕ-ական հյուրին Երևանում չափազանց ջերմ ընդունեցին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը քաջաբար ելավ կառավարության շենքից ու Ստոլտենբերգին անձամբ դիմավորեց իր աշխատավայրի` սովորաբար տարաբերետակիր ոստիկանական վաշտերով լցոնված հրապարակահայաց մուտքի մատույցներում:

Ճեմելով գնացին առանձնազրուցելու: Ասուլիսից հետո էլ նորից անձամբ ճանապարհեց մինչև սպասարկող ավտոմեքենայի դուռը՝ մարտյան անձրևի խոշոր կաթիլներից պաշտպանող, թիկնապահների բռնած մեծ, սև անձրևանոցների հովանու ներքո: Բայց այդ՝ ֆիլմանկարագրական դրվագներից բացի, ավելի հետաքրքրական ու կարևոր բաներ տեղի ունեցան: Մասնավորապես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի ու Փաշինյանի համատեղ ասուլիսի ժամանակ: Ստոլտենբերգը մի ամբողջ շարք ուշագրավ հայտարարություններ արեց, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սատարելու, խաղաղության գործընթացը խրախուսելու առումներով: Բայց այդ, այսպես ասենք, «պարտադիր ծրագրից» զատ, նա՝ Ստոլտենբերգը ընդգծված հակառուսական, կտրուկ, թշնամական հայտարարություններ հնչեցրեց: Շեշտենք՝ Երևանից:

Մասնավորապես, Յենս Ստոլտենբերգը նախ հայտարարեց. «Պատերազմն Ուկրաինայում սթափեցնող հիշատակում է խաղաղության արժեքի մասին։ Ես ողջունում են ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ»: Բայց դա ամենը չէր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գործընկերներին կոչ արեց իրենցից կախված ամեն բան անել, որպեսզի «Պուտինը չհաղթի իր ագրեսիվ պատերազմում»: Ստոլտենբերգը, ընդունելով, որ իրավիճակը մարտադաշտում (Ուկրաինայում) իրենց համար ծանր է, այդ պատճառով էլ անհրաժեշտ է ավելացնել աջակցությունն Ուկրաինային, հետևյալ ֆրազը «մեխեց». «Եթե Պուտինը հաղթի, կառաջանա իրական սպառնալիք, որ ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և դա կոգեշնչի ավտորիտար այլ սուբյեկտների»:

Փորձենք հնարավորինս առանց հույզերի դիտարկել իրավիճակն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արած հայտարարությունները, բնորոշումները: ՆԱՏՕ-ն, հասկանալի է, Ռուսաստանի ոխերիմ թշնամին է, ՆԱՏՕ-ի նպատակը պարզ է՝ Ռուսաստանի ոչնչացումը, Ռուսաստանի եղած-չեղած ռեսուրսները անվճար կամ որպես ռազմավար տնօրինելը: Դե, Նապոլեոնը փորձեց ժամանակին, ավարտվեց Փարիզում ռուսական զորքի հաղթահանդեսով, Գերմանիան փորձեց, հայտնի է, թե ինչ եղավ: Թերևս որոշել են «մի հատ էլ փորձել»: Բայց դա դեռ մի կողմ:

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի թշնամին է տվ յալ դեպքում, ՆԱՏՕ-ն այս պահին չի կարողանում ռեալ աջակցություն ցուցաբերել իր հովանավորյալ Ուկրաինային, որը պարտություն է կրում ռազմադաշտում, և այդ ենթատեքստում միանգամայն սպասելի են Ստոլտենբերգի հայտարարության ենթատեքստն էլ, տոնայնությունն էլ: Սակայն նա նման հայտարարություն չի անում Եվրոպայում ինչ-որ տեղ: Նա նման հայտարարություն չի անում անհամեմատ արևմտամետ դիրքորոշված Վրաստանում, նման բան չի ասում ՆԱՏՕ-ի հիմնական անդամ ու դաշնակից Թուրքիայի «կրտսեր եղբայր» Ալիևի ներկայությամբ՝ Բաքվում: Այլ գալիս ու նման՝ ընդգծված հակառուսական հայտարարություն է անում հենց Երևանում, անձամբ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: Դա սադրանք չէ, հապա ի՞նչ է:

Ընդգծենք. Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չհակաճառեց, չհակադարձեց Ստոլտենբերգին: Օրինակ՝ չնշեց, որ ինքն ընդամենը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, այլ ոչ թե, ասենք, լիարժեք համերաշխություն է հայտնել Ուկրաինային: Ի դեպ, բավականին վիրավորական է, անգամ՝ ազգային արժանապատվության ոտնահարում է, եթե Հայաստանը «համերաշխ լինի» Ուկրաինայի հետ, որը ցնծագին արտահայտություններով ու ձևակերպումներով, ջերմորեն շնորհավորել է Ալիևին՝ Արցախը զավթելու, Արցախում ցեղասպանություն իրականացնելու, Արցախը հայաթափելու հետ կապված: Այսինքն, ի՞նչ, Հայաստանը համերաշխ է... հայերի դեմ ցեղասպանական ոճիր իրագործած թշնամուն հենց այդ կապակցությամբ շնորհավորող Զելենսկու հե՞տ...

Վերադառնանք, սակայն, Ստոլտենբերգին: Պետք չէ քաղաքագիտության հանճար լինել՝ հասկանալու համար, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջան եկել էր հիմնական նպատակ ունենալով, ինչպես ասվում է, անձամբ տնտղել Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների տրամադրությունները՝ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու հնարավորության համար: Ադրբեջանում Ստոլտենբերգին պարզորոշ հասկացրել են, որ Բաքուն Ուկրաինայի հարցում հումանիտար աջակցությունից այն կողմ չի գնա: Վրաստանում, որ, անկախ ամենից, չափազանց հավասարակշռված քաղաքական կուրս է վերցրել (միանգամայն խելամտորեն), Ստոլտենբերգը հազիվ թե կարող էր որևէ դրական ակնկալիք ունենալ՝ իր հետապնդած նպատակին հասնելու իմաստով:

Իսկ ահա Հայաստանում, որի ղեկավարությունը հատկապես վերջին 2 տարին ընդգծված հակառուսական կեցվածքով է աչքի ընկնում, Ստոլտենբերգը իրեն թույլ տվեց նախ՝ Հայաստանը հռչակել Ուկրաինայի ու Զելենսկու հետ համերաշխ, ապա նաև Ռուսաստանի դեմ նշված հայտարարություններն արեց: Դա սառը, դաժան ու հակահայ հաշվարկ էր: Ավելին, Ստոլտենբերգը պարզորոշ հասկացրեց, որ իրենց առանցքային նպատակը Ռուսաստանի պարտությունն ու մեր տարածաշրջանից նրան դուրս մղելն է, որից հետո Հայաստանի վերահսկողը լինելու է ՆԱՏՕ-ի սիրելի դաշնակից ու անդամ Թուրքիան: Սա ասվեց գրեթե բաց տեքստով: Ստոլտենբերգի խորհրդատուները թերևս պիտի նրան հուշեին, որ Ուկրաինայի հետ Նիկոլ Փաշինյանը գուցե համերաշխ լինի, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի ժողովուրդը նույն մոտեցումն ունի:

Բայց շատ հավանական է, որ Ստոլտենբերգը պարզապես Նիկոլ Փաշինյանի անունից ասաց այն, ինչ ցանկանում է լսել Արևմուտքը վերջինիս շուրթերից, այլ ոչ թե բավարարվի հայտարարությամբ, թե այս հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ: Ամենից վատն այն է, որ ՀՀ ղեկավարություն համարվողների թողտվությամբ, եթե ոչ՝ մասնակցությամբ, Հայաստանը կարող է վերածվել աշխարհաքաղաքական բախման կետի: Թե դրա հետևանքով ի՞նչ կմնա Հայաստանից, նույնիսկ չենք ցանկանում դիտարկել: Ցանկացած տրամաբանող մարդու այդ ամենը ոչ պակաս հասկանալի է: Հասկանալի է, որ դա ինչ-որ օտարազգի, ավելին, մեր դաշնակցի թշնամի Ստոլտենբերգին չի հուզում: Բայց շատ վատ է, եթե չասենք՝ ահավոր է, որ դա գործնականում չի հուզում ՀՀ ղեկավար համարվողին ու նրա քաղաքական խմբակին: Ոչ մի լավ բան Ստոլտենբերգի հայտարարությունից չարժե սպասել: Ցավալի է, բաց դրա հետևանքները շուտով նաև կզգացվեն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ Սավգուլյան