Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում Սիմոնա Խալեպը պարտվել է
ՍՊՈՐՏՄելբուռնում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտ»-ի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում համաշխարհային դասակարգման՝ WTA-ի կանանց մենախաղի ցուցակում երկրորդ ռակետ Սիմոնա Խալեպը պարտվել է 133-րդ հորիզոնականում գտնվող Չժան Շուային: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 1 ժամ 19 րոպե տեւողությամբ խաղում չին թենիսիստուհին 6:4, 6:3 հաշվով առավելության է հասել մրցաշարի ֆավորիտներից մեկը համարվող Խալեպի նկատմամբ:
Կանանց մենախաղում հաջող է հանդես եկել երրորդ վարկանիշն ունեցող Գարբինե Մուգուրուսան, ով 6:0, 6;4 հաշվով հաղթել է 85-րդ հորիզոնականում գտնվող Անետ Կոնտավեյտային:
Վեցերորդ հորիզոնականում գտնվող Անգելիկա Կերբերը 7:6, 6:7, 6:3 հաշվով առավելության է հասել 64-րդ հորիզոնականում գտնվող Միսակի Դոիի նկատմամբ:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



