ԵՄ-ի կողմից այս տարվա 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնությունը չի փրկի Կիևի ռեժիմին․ Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիության կողմից առաջիկա չորս տարիների համար հատկացված 50 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցությունը և այս տարվա համար 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնությունը չի փրկի Կիևի ռեժիմին: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ մարտի 21-22-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի արդյունքների մեկնաբանության մեջ։
«Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա կասկած չկա, որ ոչ Եվրամիության կողմից առաջիկա չորս տարիների համար հատկացված ֆինանսական և տնտեսական աջակցությունը, ոչ էլ այս տարվա 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնությունը չեն փրկի Կիևի ռեժիմին։ Միակ բանը, որ մնում է անփոփոխ, Եվրամիության և Կիևում նրա ռեժիմի անողոքությունն է հենց ուկրաինացիների նկատմամբ»,-նշել է դիվանագետը: