Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ և ցավակցություն հայտնել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Մեր նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա պարոն Պուտինին հայտնել է իր խորը վիշտն ու ցավակցությունը Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Նախագահ Էրդողանը խստագույնս դատապարտել է անմեղ մարդկանց դեմ կատարված այդ ստոր ահաբեկչական գործողությունը և իր ցավակցություններն ու համբերություն հայտնել ռուս ժողովրդին»,- ասված է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ։
Նշվում է, որ զրույցի ընթացքում «Էրդողանն ասել է, որ հարձակումը [Մոսկվայի շրջանում] ցույց է տվել տարածաշրջանում ճգնաժամերը հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով վերջ տալու անհրաժեշտությունը»։ «Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում՝ հասկանալով դրա բոլոր տեսակներին և դրսևորումներին առանց բացառության հակազդելու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։