Հրապարակվել են այն բռնցքամարտիկների անուններն, ովքեր կմասնակցեն Մինսկի եւ Սոֆիայի միջազգային մրցաշարին
ՍՊՈՐՏԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հրապարակել է այն բռնցքամարտիկների անուններն, ովքեր կմասնակցեն Մինսկի՝ Լիվենցեւի հուշամրցաշարին եւ Սոֆիայի՝ Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարին:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի օլիմպիական կոմիտեի լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն, մարզիչ Արման Հարությունյանի ղեկավարությամբ Լիվենցեւի մրցաշարին կմասնակցեն Կարեն Տոնականյանը (60 կգ), Գոռ Երիցյանը, Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Նիկոլ Հարությունովը (81կգ), Հենրիկ Սարգսյանը եւ Ռաֆայել Սիմոնյանը (91կգ):
Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Արման Դարչինյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) եւ Անուշ Գրիգորյանը (51 կգ) բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ կմասնակցեն Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարին:
Մինսկի մրցաշարը կկայանա փետրվարի 1-6-ը, իսկ Սոֆիայի մրցաշարը կանցկացվի փետրվարի 22-29-ը: