Ուկրաինայի ներառումը ՆԱՏՕ-ի կազմ խելագարություն է․ Անգելա Մերկել եւ Նիկոլա Սարկոզի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այն, ինչ տեղի է ունենում ներկայումս Ուկրաինայում, ժամանակին կանխատեսել էին Ֆրանսիայի եւ Գերմանիայի նախկին ղեկավարներ Նիկոլա Սարկոզին եւ Անգելա Մերկելը, այս մասին նշել է Le Figaro Magazine-ի՝ Le Figaro պարբերականի ամենշաբաթյա հավելվածի գլխավոր խմբագիր Գիյոմ Ռոկետը LCI-ի եթերում։
Նա մասնավորապես հիշեցրել է, որ դեռ 2008-ին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը կողմ է արտահայտվել, որպեսզի Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն Սարկոզին եւ Մերկելը դեմ են արտահայտվել, նշելով, որ դա անել պետք չէ, քանի որ Ռուսաստանը դա կհամարի որպես սադրանք։ Նրանք ուղիղ հայտարարել են, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմ ներառելը պարզապես խելագարություն կլինի։ Սա նկատի ունենալով, եւ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը Ուկրաինայում, Ռոկետը հարց է բարձրացրել, թե իսկ ավելի լավ չէր լինի, եթե Ուկրաինան հրաժարվեր ՆԱՏՕ-ի անդամակցության իր հավակնություններից ու պահպաներ չեզոքությունը։