Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ
ԲԼՈԳՏիգրան Ավինյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է.
Սիրելի՛ երևանցիներ, թատերաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ:
Երևանցիներն ու մեր քաղաքի հյուրերը, նշանավոր դերասաններն ու բեմադրիչները, հանդերձապահներն ու տեխնիկական մասի պատասխանատուներն իրենց ներկայությամբ և հոգատարությամբ շենք-շինություններն են ապրեցնում՝ արժանացնելով դրանք թատրոն կոչվելու պատվին:
Վստահեցնում եմ՝ մեր քաղաքում մշակութային, այդ թվում՝ թատերական կյանքը շարունակաբար աշխուժանալու է թե՛ որակական, թե՛ քանակական առումով: Միայն այս ճանապարհով է հնարավոր Երևանը դասել աշխարհի առաջավոր մշակութային քաղաքների շարքին, ինչն էլ մեր միասնական նպատակն է:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



